Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

© Sputnik / Andranik GhazaryanМужчина проходит мимо офиса компании Ucom на проспекте Маштоца (10 апреля 2020). Еревaн
Мужчина проходит мимо офиса компании Ucom на проспекте Маштоца (10 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ucom–ը հրապարակել է Հայաստանի գործատուների միության հայտարարությունը, որում խոսվում է տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանի գործատուների միությունն անհանգստություն է հայտնել Ucom ընկերության և ղեկավարության շուրջ կատարվող իրադարձությունների համար։ Տեղեկությունը հայտնում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Логотип компании Ucom - Sputnik Արմենիա
Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը

«Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը գործում է Հայաստանում 2007 թվականից և ներկայացնում է Հայաստանի խոշոր ընկերությունների 20 տոկոսից ավելին, իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի պետական ու իրավապահ մարմինների գործողության արդյունքում տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը ներկայացրել է նաև Հայաստանի գործատուների միության պաշտոնական հայտարարությունը։

«ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է՝ ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցվի ցանկացած գործողությամբ»:

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։

«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է կայտառությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28 -ին Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Հայտարարությանը հետևեց քրեական հետապնդումը Գուրգեն Խաչատրյանի հանդեպ։

Լրահոս
0