«Թալանելը հերքեցինք, միլիարդները հերքեցինք...». Քոչարյանն արձագանքել է Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsЛевон Кочарян перед началом судебного заседания по делу "1 марта" (17 сентября 2019). Еревaн
Левон Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Քոչարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ սուտ ու կեղծիք է տարածել իրենց ընտանիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը, որում Փաշինյանն ասում էր, որ իր ղեկավարած իշխանությունն այլևս չի հերքելու իրենց մասին տարածվող լուրերը։ Քոչարյանի խոսքով` զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, որը տարիներ շարունակ սուտ ու կեղծիք է տարածել Քոչարյանների ընտանիքի մասին:

«Օդանավակայանում փայաբաժին ունենալը հերքեցինք, Պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենալը հերքեցինք, «Նաիրի» հիվանդանոցում փայաբաժին ունենալը հերքեցինք, «Սպայկայում» փայաբաժին ունենալը հերքեցինք, որևէ բանկում փայաբաժին ունենալը հերքեցինք, կղզիներ ունենալը հերքեցինք, թալանելը հերքեցինք, միլիարդները հերքեցինք...»,–գրել է Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանը եզրակացրել է, որ եթե Փաշինյանն իրենց էր վերագրում այդ ամենը, անտեսելով իրենց հերքումները, ուրեմն իր իսկ ասելով ստացվում է, որ այդպես էր մտածում, որովհետև, եթե ինքը լիներ` այդ ամենը կաներ: 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերում ասաց, որ չի պատրաստվում ամբողջ կյանքն անցկացնել հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ իրենց, թող հավատա, ով ոչ` իր խնդիրն է։

Նա ասաց, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ 

«Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի»,–ասաց Փաշինյանը։

Ըստ ՀՀ վարչապետի՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։

Դե հերքեք, որ ուղտ չեք. Փաշինյանը հունից դուրս եկավ

Լրահոս
0