Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ

Բաժանորդագրվեք
22 միլիոն դիտում ունեցած տեսանյութի շատ փոքրիկ հերոսները` Սթեյնին ու Մերելին, երկվորյակներին հատուկ կապվածությամբ հասկանում են իրար «առանց խոսքերի»։

Ճիշտ են ասում` երկվորյակների միջև հատուկ կապ կա։ Դա նկատելի է դեռ ամենափոքր տարիքից։ Համացանցում հայտնի դարձած տեսանյութի փոքրիկ հերոսները` նորածիններ քույր ու եղբայրը, զրույցի են բռնվում միայն իրենց հասկանալի լեզվով։

Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ

Ռոյ Յոհաննիկ անունով օգտատերը նկարահանել է իր փոքրիկների ՝ Սթեյնի դստեր և Մերլեի որդու ՝ խելացի ու հուզիչ «խոսակցությունը»:

Հետաքրքիր է, որ նա դա արել է մոտ ինը տարի առաջ, սակայն տեսանյութը դեռևս մեծ ժողովրդականություն է վայելում համացանցում:

«Ուկրաինական թոփ մոդելի» հաղթող Սամվել Թումանյանը ցնցել է իր կրքոտ պարով. տեսանյութ

Փոքրիկները միմյանց ուղիղ աչքերի մեջ են նայում և ինչ-որ բանի մասին խոսում են միայն իրենց հասկանալի լեզվով։ Մեզ համար այդպես էլ առեղծված կմնա, թե Մերլեն ինչ է «պատմում» քրոջը, բայց եղբայրը նույնիսկ ստիպում է նրան ժպտալ։

Նշենք, որ այս տեսանյութը համացանցում արդեն գրեթե 22 մլն դիտում ունի։

Բելգիայում բժիշկները մեջքով են թեքվել վարչապետին` բողոքի ակցիա իրականացնելով. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала