ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ «Ուկրաինական թոփ մոդելի» հաղթող Սամվել Թումանյանը որոշել է պարել ու ցուցադրել իր ատլետիկ կազմվածքը։
Պարի տեսանյութը նա հրապարակել է Instagram-ում և ինտրիգային գրառում արել․ «Փարթին սկսեք, միևնույնն է`գնալու տեղ չունենք․․․ իմ նոր երգի առաջին տողն է, լավ էլ սազում է»։
Պետք է խոստովանել, որ Սեմը ռիթմի հիանալի զգացում ու պլաստիկա ունի։
Ադելի անձնական մարզիչը բացահայտել է, թե հանուն ում է երգչուհին 45 կգ քաշ կորցրել
Սամվել Թումանյանի բազմաթիվ հետևորդները գնահատել են նրա «երաժշտական բեմելը»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Անհավանական է։ Շքեղ ես։ Շատ հավեսն ես։ Կրակի կտոր»,-հրապարակման տակ այսպիսի մեկնաբանություններ են թողել «Ուկրաինական թոփ-մոդելի» երկրպագուները, ավելի ճիշտ՝ երկրպագուհիները։
Տեսանյութը մի քանի ժամում գրեթե 20 հազար դիտում է ունեցել։
Հիշեցնենք` նա ավելի վաղ ասել էր, որ մոդելի կարիերայից հրաժարվում է երաժշտությանը նվիրվելու համար, քանի որ միշտ երազել է երգիչ դառնալ։
Բրիտանացիներն ընտրել են «Եվրատեսիլի» պատմության մեջ հնչած լավագույն երգը