00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով

© Sputnik / Andranik GhazaryanВстретивший леопарда в лесах близ села Енокаван Арман Габриелян
Встретивший леопарда в лесах близ села Енокаван Арман Габриелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան այցելել է Ենոքավան` տեղացիներին զարմացրած հյուրի` կովկասյան ընձառյուծի հետքերով։ Ընձառյուծին դեռ նախորդ տարվա նոյեմբերին տեսել ու նրա հետ կռիվ էր տվել ենոքավանցի Արման Գաբրիելյանը, որն ուշագրավ մանրամասներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ օրերս ներկայացրած 100 փաստերից 85-րդը Ենոքավանում արդեն վաղուց իր «անունն» ունի` «միստր Արման»։ Ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո Տավուշում հայտնված կովկասյան ընձառյուծին Ենոքավանում կոչում են նրա հետ կռիվ տվածի` 36-ամյա Արման Գաբրիելյանի անունով։

Ենոքավանում, ինչպես և մյուս գյուղերում, մարդիկ իրար ճանաչում են, սակայն նախորդ տարվա նոյեմբերի 18-ից հետո, երբ Արմանն անտառում առաջինը տեսել էր ընձառյուծին ու կյանքի ու մահվան պայքարի բռնվել հետը, Արմանին անգամ տեղի երեխաներն են մատով ցույց տալիս։

© Sputnik / Andranik GhazaryanԵնոքավան
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Ենոքավան

«Ապագա ռեզորթում» ենք, որտեղ աշխատում է Արմանը. տեղում շինարարական աշխատանքներ են գնում, ու շինարարներից մեկը, բարևելով նրան, հարցնում է.

–Հը՞, լրագրողնե՞ր են։

Արմանը ժպտում է, անհարմար զգում, որ ուշադրության կենտրոնում է հայտնվել, ու գլխով դրական պատասխան տալիս։

–Կգան, բա ինչ կանեն, մեր զվեզդան ես բա,–ի պատասխան ասում է տղամարդն ու շարունակում գործը։

Արմանը պատմում է, որ ընձառյուծի հետ իր պայքարի մասին տեղեկությունները երբեմն չափազանցնում են, երբեմն` խեղաթյուրում։ Իսկ իրականությունը, ըստ նրա, այնպես չէ, որ հերոսական քայլ է` դեպք է, եղել–անցել է։

«Անտառում խոզեր ունեի, գնացել էի տեսնելու` ամեն ինչ նորմա՞լ է։ Ճանապարհին տեսա` խոզերի կեսը չկան, մեկն էլ կիսատ կերած` արահետում թողած էր։ Սկսեցի փնտրել ու քարանձավի նման մի տեղ կար, մուտքից գլուխս ներս մտցրի, այդ պահին տեսա նրան` մեր տղային»,– ժպտալով ու ոգևորված պատմում է Արմանն այն պատմությունը, որը հաճախ են նրան պատմել տալիս։

Ասում է, որ ընձառյուծը հարձակվել է իր վրա, քանի որ կենդանին փակ տարածության` քարանձավի մեջ էր հայտնվել, որի մուտքն ինքը փակել էր։ Արմանն ինքնըստինքյան ձեռքն է առաջ տարե`լ փրկելով կյանքը ու թույլ չտալով, որ դեմքն ու գլուխը վնասվեն։ 4-5 վայրկյան տևած պայքարում կենդանին հասցրել է ժանիքն այնպես խրել Արմանի ձախ ձեռքի ափի մեջ, որ երկու կողմից ծակել է այն, ինչպես նաև բավական խորը ճանկռել է Արմանի ձեռքերը, ոտքը, ուսը, շրթունքը։

© Sputnik / Andranik GhazaryanԱրմանը ցույց է տալիս` ինչպես է ընձառյուծը վնասել ձեռքը
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Արմանը ցույց է տալիս` ինչպես է ընձառյուծը վնասել ձեռքը
© Sputnik / Andranik GhazaryanԿենդանու ժանիքը Արմանի ձեռքի մի կողմից մտել է, մյուս կողմից դուրս եկել
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Կենդանու ժանիքը Արմանի ձեռքի մի կողմից մտել է, մյուս կողմից դուրս եկել

Հետո Արմանի ձեռքից բռնել ու քարշ է տվել դեպի ձորը. ձորի պռնկին Արմանը գոռացել է ու հասցրել ազատ ձեռքով որսորդական հրացանից երկու կրակոց արձակել թփերի, ծառերի ուղղությամբ։ Ձայներից կենդանին վախեցել, Արմանին բաց է թողել ու անտառ փախել։

© Sputnik / Andranik GhazaryanԿենդանին վնասել է նաև Արմանի թևը
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Կենդանին վնասել է նաև Արմանի թևը

Երևի դեմքիս արտահայտությունը մի քիչ ծամածռվում է, երբ Արմանը պատմում է այդ ամենի մասին` ցույց տալով բավական մեծ սպիները, սակայն նա ժպիտով ավելացնում է` ուզում է նորից տեսնել կենդանուն։

© Sputnik / Andranik GhazaryanԱրման Գաբրիելյանի վերքերն արդեն վաղուց սպիացել են
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Արման Գաբրիելյանի վերքերն արդեն վաղուց սպիացել են

«Ինչ ասես, որ չէի տեսել մեր անտառներում` արջ, եղնիկ, գայլ ու աղվես, սակայն ընձառյուծի նման գեղեցիկ կենդանի առաջին անգամ էի տեսնում։ Ուզում եմ նորից տեսնել նրան, որ նախշերին նայեմ։ 1.5 մետր կլիներ, բաց դեղին մաշկով, մոխրագույն կողերով ու ֆանտաստիկ սիրուն նախշերով»,–ասաց Արմանը։

Տարածաշրջանում 50 տարվա դադարից հետո հայտնված կենդանին փոխել է տեղացիների կենսակերպը. այլևս ոչ ոք մենակ անտառ չի գնում, անգամ` Արմանը, որը գրեթե ամեն օր այնտեղ էր լինում ու անտառի բոլոր անկյուններն անգիր գիտի։ Սակայն փոփոխությունից ոչ ոք չի դժգոհում, ասում են` արժե սահմանափակումների գնալ հանուն կենդանու։

© Sputnik / Andranik GhazaryanԱրման Գաբրիելյան
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Արման Գաբրիելյան

Ի դեպ, հենց Արմանի և WWF–ի մասնագետների շնորհիվ է, որ ընձառյուծի` Տավուշի անտառներում հայտնվելու փաստը դարձավ Փաշինյանի 100 փաստերից մեկը։ Արմանի պատմածներից շատերը չէին հավատում, թե խոսքը հենց ընձառյուծի մասին է, անգամ` սոցցանցերում ծաղրական խոսքեր էին գրում, թե արջի հետ կռվել, հետո ընձառյուծին է վերագրել եղածը։ Սակայն Արմանն այս ողջ ընթացքում պնդում էր` ընձառյուծ է իր վրա հարձակվել. դեպքից 5 ամիս անց WWF–ի` անտառում տեղադրված տեսախցիկները «որսացել» են ընձառյուծին ու արձանագրել փաստը։

Արմանն անկեղծանում է` չի պատկերացրել, որ դեպքը կարող էր մինչև վարչապետ հասնել։ Նա վստահ է` ընձառյուծը նաև հարսնացու կբերի տարածաշրջան։

Արմանին հրաժեշտ ենք տալիս ու շրջում Ենոքավանում. կանգառում երկու երեխաներ են նստած։ Բարևում եմ, ծանոթանում, խոսք ու զրույցի ընթացքում հասնում ընձառյուծի թեմային։ Երեխաներին հարցնում եմ` լսե՞լ են իրենց տարածաշրջանի` արդեն իսկ հայտնի հյուրի մասին։

–Էդ ինչի՞ դուք Երևանում լսել–իմացել եք, մենք չգիտե՞նք,–անկեղծորեն զարմանում է 13-ամյա Գոռն ու կասկածանքով տնտղում ինձ` իրո՞ք մտածում եմ, թե տեղյակ չեն ընձառյուծի մասին, թե հոգու հետ եմ խաղում։

Նշենք, որ Արման Գաբրիելյանը դառնալու է կենդանու խնամակալը` շաբաթը մեկ գնալու է անտառ` ընձառյուծին «տեսակցելու» և համագյուղացիներին կենդանու մասին նոր տեղեկություններ հայտնելու համար։

© Sputnik / Andranik GhazaryanԱրման Գաբրիելյան
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով - Sputnik Արմենիա
Արման Գաբրիելյան
Լրահոս
0