Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցРабота медика, архивное фото
Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ դաշնային բյուջեից 3,1 միլիարդ ռուբլի է տրամադրվել կորոնավիրուսի թեստային համակարգեր ու պատվաստանյութ ստեղծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռուսաստանում 14 հարթակներում աշխատանք է իրականացվում կորոնավիրուսային վարակի դեմ 47 պատվաստանյութերի մշակման ուղղությամբ։ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Նրա խոսքով՝ դաշնային բյուջեից 3,1 միլիարդ ռուբլի է տրամադրվել կորոնավիրուսի թեստային համակարգեր ու պատվաստանյութ ստեղծելու համար։ Այս պահին կորոնավիրուսի դեմ հինգ դեղամիջոց կլինիկական փորձարկումների փուլում են, իսկ չորսը՝ պետական գրանցման։

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ

Լրահոս
0