00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

© Photo : YouTube / Government of ArmeniaМинистр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արյան` թթվածնով հագեցվածությունը կորոնավիրուսով վարակվածների մոտ չափվում է օրական մի քանի անգամ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցցանցի իր էջում պատմել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել

«Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկն արյան` թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում` թթվածնի սատուրացիան (SpO2): Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր, ինչը նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումն արյան մեջ տեղի է ունենում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում»,–գրել է նախարարը:

Իսկ երբ կորոնավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ, և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրե: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է:

Թորոսյանի խոսքով` հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում։ Սա ենթադրում է, որ պացիենտին նախ սովորական դիմակով են «շնչել տալիս», իսկ ավելի ծանր դեպքերում` թոքերի ոչ ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու

Այս ցուցանիշը, ըստ նախարարի, բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի` առողջական վիճակի փոփոխության ուղղությունը բարելավման է գնում, թե վատթարացման։

«Բարեբախտաբար, իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»,–գրել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 322–ով և հասել 5928–ի, առողջացել է ևս 293 մարդ։ Մեկ օրում մահվան 4 դեպք է արձանագրվել. մահացածները տղամարդիկ են։

Ընդհանուր առմամբ` կորոնավիրուսը Հայաստանում արդեն 74 մարդու կյանք է խլել։

Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան

Լրահոս
0