Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

© Sputnik / Karine HarutyunyanГубернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн
Губернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн - Sputnik Արմենիա
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարզերում տեղական տուրքերի հավաքագրումների հետ կապված խնդրին։ Հայաստանում կորոնավիրուսի համավարակով և տնտեսական դժվարություններով պայմանավորված` տուրքերն ամբողջությամբ չեն հավաքագրվում։
Ղուկասյան. «Այս տարվա 2-րդ կիսամյակին համավարակի պատճառով նվազել է տուրքերի հավաքագրումը»

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ` 2019թ.–ին Լոռու մարզում տեղական տուրքերի ու սեփական եկամուտների մասով 100 տոկոսից ավելի ցուցանիշ է գրանցվել։ 2020թ.–ի առաջին եռամսյակում նույնպես գրանցվել են բարձր ցուցանիշներ, սակայն երկրորդ կիսամյակի կտրվածքով իսկապես կա ցուցանիշների նվազում, ինչը պայմանավորված է համաճարակով։ 

«Բայց մինչև հունիսի ավարտը հնարավորություն կա այդ ցուցանիշները շտկելու։ Նախորդ տարվա ցուցանիշներին գուցե չհասնենք այս փուլում, սակայն պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տարվա կտրվածքով կրկին ունենանք բարձր հավաքագրում, որովհետև դրանից է կախված և՛ այս տարվա, և՛ հաջորդ տարվա ծրագրերի իրականացումը, համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի հատկացումները»,– նշում է Լոռու մարզպետը։

Премьер-министр Никол Пашинян посещает теплицы в Араратской области (23 мая 2020). - Sputnik Արմենիա
«Հանրապետականին չընտրինք, վարկ չտվին». Փաշինյանին տարել էին Արարատի ամենախնդրաշատ համայնք

Անդրեյ Ղուկասյանի տեղեկացմամբ` համայնքների բյուջեն ձևավորվում է ոչ միայն հավաքագրումների, այլև դոտացիաների շնորհիվ, և այդ առումով Լոռու մարզում համայնքներն ըստ ժամանակացույցի ստանում են դոտացիաների գումարները, սակայն շատ կարևոր է, որ հավաքագրումները նույնպես լինեն բարձր մակարդակի։ Անդրեյ Ղուկասյանի պնդմամբ` Լոռու մարզի համայնքներն այս պահի դրությամբ ֆինանսական լուրջ խնդիրներ չունեն։

«Տուրքերի հավաքագրման հարցում քաղաքների ու գյուղերի բաժանում չէի անի, քանի որ ունենք համայնքներ, որտեղ հավաքագրումն ավանդաբար գրանցում է բարձր ցուցանիշներ, և կան համայնքներ, որտեղ այս խնդիրը միշտ առկա է, ինչը կապված է շատ գործոնների հետ։ Մենք այս պահին ունենք ֆիքսած մի փոքր աշնանացան գարու և ցորենի ցանքատարածքների խնդիր, որի պատճառը եղել է չորային եղանակը։ Թեև ունենք վնասված ցանքատարածություններ, բայց դրանք մեծ ծավալի չեն և ոչ բոլոր համայնքներում են, իսկ ընդհանուր առմամբ գարնանացան հողատարածքների ավելի քան 650 հեկտարն է մշակվել Լոռու մարզում, ինչը շատ դրական ցուցանիշ եմ համարում։ Բավականին մեծացել  են նաև ոռոգելի վարելահողերի ծավալները` կապված սուբվենցիոն պետական միջոցներով իրականացվող ոռոգման համակարգի ներդրման հետ»,– նշում է Լոռու մարզպետը։

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է

Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ` սուբվենցիոն ծրագրերի ծավալը նույնպես աճել է, և 2020 թ.–ին նախատեսվում է 4,5 միլիարդ դրամի չափով ծրագրերի իրականացում։ Օրինակ` 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը եղել է 56, իսկ 2020թ.–ի համար նախատեսված է 98 ծրագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ` սկսած ճանապարհաշինությունից, ոռոգման և խմելու ջրի համակարգերից մինչև հակակարկտային կայաններ, բնակելի շենքերի տանքիների վերանորոգում, մանկապարտեզների ու համայնքային շինությունների վերակառուցում։ Մարզպետի դիտարկմամբ` այդ ծրագրերն անշուշտ կապահովեն համապատասխան աշխատատեղեր, առավել ևս, որ Լոռու մարզի շատ բնակիչներ հայտնի պատճառներով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի, հետևաբար նրանց զբաղվածության հարցը կլուծվի տեղում։ 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала