Կապանի ոստիկանությունում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով քննություն է սկսվել

© Sputnik / Andranik GhazaryanСотрудник дорожной полиции за работой
Сотрудник дорожной полиции за работой - Sputnik Արմենիա
Քաջարանի բնակիչը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել Կապանի ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված ներքին ծառայողական քննություն է սկսվել. տեղեկանում ենք ոստիկանության Facebook սոցցանցի պաշտոնական էջից։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է

«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր` Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։

Ըստ կայքի` լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք:

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала