Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

© Sputnik / Armenuhi MkhoyanНациональный парк "Озеро Арпи"
Национальный парк Озеро Арпи - Sputnik Արմենիա
Անտառածածկ տարածքի ավելացում, Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհի պահպանում ու կառուցապատման աշխատանքներ: «Արփի լիճ» ազգային պարկի նոր ղեկավարությունը փորձում է տարածքն ավելի գրավիչ դարձնել:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Տարվա բոլոր եղանակներին է գեղեցիկ դրախտավայր հիշեցնող, Հայաստանի հյուսիսային դարպասները «պահող» գեղեցկուհին՝ Արփի լիճը: Տարբեր տարիների փորձ արվել է այստեղ զարգացնել ներգնա ու արտագնա տուրիզմը: Արփի լիճը տեսնելու, նրա շրջակա գեղեցկությունը վայելելու համար եղել է`մինչև 5 հազար զբոսաշրջիկ է եկել, սակայն այս թիվը նման ռեսուրսներ ունեցեղ պարկի համար նշաձող  չի կարելի համար: Տուրիզմով զբաղվող շատ ընկերություններ դեռ իրենց փաթեթներում այս ուղղությունը չեն ներառել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրփի լիճի տարածքում աշխատանքներ են կատարվում
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար - Sputnik Արմենիա
Արփի լիճի տարածքում աշխատանքներ են կատարվում

Մուշեղ Մուրադյանը, որ ստանձնեց «Արփի լիճ» ազգային պարկի ՊՈԱԿ-ի ղեկավարությունն անցած տարեվերջին, փորձում է տուրիստական ընկերությունների ուշադրությունը գրավել՝ տարածքն ավելի գայթակղիչ դարձնելով: Արդեն 15 օր է` պարկի տարբեր տեղամասերում մեկնակել են ծառատունկի ու անտառպահպանման աշխատանքներ:

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

«Առաջիկա 2 օրերի ընթացքում կավարտենք աշխատանքները պարկի Ախուրյանի կիրճում: Ծառատունկ իրականացվում է նաև Արտենիս լճի հարակից և պարկի վարչական շենքի տարածքում: Այս տարի նախատեսում ենք անտառածածկույթն  ավելացնել մոտ 2 հեկտարով»,-ասում է պատասխանատուն:

Ծառատունկին նաև միացել են հարակից գյուղերի բնակիչները՝ մեծ ու փոքրով: «Մարդկանց ոգևորվածությունը մեծ է, ինչն, անխոս, շատ կարևոր է»,-ընդգծում է Մուշեղ Մուրադյանը:

Մուշեղ Մուրադյանը
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար - Sputnik Արմենիա
Մուշեղ Մուրադյանը

Մեր նկարահանման պահին Գյումրիից` եղբոր ուղեկցությամբ,  պարկի աշխատակիցներին օգնելու էր եկել  11-ամյա Հայկանուշ Գևորգյանը: Չնայած բահի ծանրությանը, աղջնակը հմտությամբ է տնկում իր ծառը: «Առաջին անգամ չեմ տնկում, էլի եմ արել: Սիրունություն է: Կմեծանա, ավելի սիրուն կլինի»,-լուրջ-լուրջ պատասխանում է աղջիկն` ավելացնելով, որ այս օրերին, երբ ստիպված տանն են, շատ հավես ու հաճելի է գալ այստեղ ու ծառ տնկել:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Պարկի վարչական տարածքում նախատեսվում  է իրականացնել  նաև կառուցապատման աշխատանքեր՝ առավել արդյունավետ պայմաններ ստեղծելով տարածք այցելող զբոսարջիկների համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկանուշ Գևորգյանը
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար - Sputnik Արմենիա
Հայկանուշ Գևորգյանը

Բացի անտառապահպան ու անտառածածկ տարածքի մեծացման աշխատանքերից, պարկում կարևորում են իրազեկումը: Այստեղ թաքնված բնության հարստության մասին շատերը չգիտեն: Մինչդեռ ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 19 տեսակը ներառված է Կարմիր գրքում, գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայթաքիս, տափաստանային հողմավար բազե և այլն: Տարածքում գրանցված են 11 տեսակի ձուկ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողես ու 4 տեսակի օձ, 193 տեսակի թռչուն,կաթնասունների դասի 38 տեսակ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրփի լիճը
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար - Sputnik Արմենիա
Արփի լիճը

«Արփի լճի տարածքում է գտնվում որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ սև արագիլի: Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում ու Դարևսկու իժի միակ բնակավայրն աշխարհում: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև մոխրագույն սագը, մոխրագույն կռունկը և հայկական որորը»,-նշում է ազգային պարկի գիտական գծով փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը` փաստելով, որ նախորդ տարի թռչնադիտարկումների արդյունքում արգելանոցի տարածքում հայտնվել են նոր թռչնատեսակներ:

Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ
Լեռնային մաքուր օդով, ֆլորայի ու ֆաունայի եզակի  բազմազանությամբ,  ծովի մակերևույթից 2025 մետր բարձրությամբ Հայաստանում երկրորդ ջրային ավազանն ունեցող լճի ու տարածքի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով 2009 թվականին ստեղծվել է համանուն ազգային պարկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրփի լիճի տարածքում աշխատանքներ են կատարվում
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար - Sputnik Արմենիա
Արփի լիճի տարածքում աշխատանքներ են կատարվում

Տարծքում էկո տուրիզմի զարգացման աշխատանքներ արվել ու արվում են: Սակայն ստեղծման առաջին իսկ օրվանից մինչ օրս անբարեկարգ ճանապարհների խնդիրը խոչընդոտում է  տուրիստական  հոսքին: Սրան միայն պետական մոտեցում է պետք: Խնդիրը բարձրացվել է, սակայն ցայսօր հարցին լուծում տվող չկա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала