Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи на улице Григора Лусаворича
Карета скорой помощи на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չորորդ հարկից նետված Հնդկաստանի քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել` շենքերից մեկի 4 հարկից Հնդկաստանի 30–ամյա քաղաքացի է ցած նետվել պատուհանից։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել

«Հնդկաստանի քաղաքացի Ջասմիդ Կ․-ն ցած է նետվել Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, և վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Լրահոս
0