«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջինը ես եմ պահանջել». Վանեցյանը ՀՔԾ–ում էր

© Sputnik / Aram NersesyanГлава СНБ Артур Ванецян ответил на вопросы журналистов (27 августа 2019). Еревaн
Глава СНБ Артур Ванецян ответил на вопросы журналистов (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՔԾ–ից դուրս գալուց հետո ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց լրագրողների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր ու ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ցանկությունների համընկնելուն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելու հարցում, ասաց, որ Փաշինյանի հրաժարականի մասին առաջինը խոսել է ինքը, հիմա երբ բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում Հռոմում կայացած իր և Միքայել Մինասյանի հանդիպմանը և հարցին, թե արդյո՞ք ինքը Փաշինյանի անունից այն ժամանակ առաջարկել է Մինասյանին գումար վճարել և նրա հանդեպ հարուցված քրեական գործերը կկարճվեն,Վանեցյանը նշեց, որ այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն։

«Նախաքննության գաղտնիքը չբացահայտելու, օրենքը չխախտելու համար, չեմ մեկնաբանում այդ հանդիպումը։ Ես ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եմ այդ լուրը, ուղղակի չեմ մեկնաբանում»,–ասաց նա։

Լրագրողները Վանեցյանին հիշեցրեցին իր պաշտոնավարման ընթացքում ասած այն խոսքը, որով նա խնդրել էր իրեն չկապել նախորդների հետ` նշելով, որ Մինասյանը մի մարդ է, որ պետք է պատասխան տա օրենքի առաջ։ ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Մինասյանի մեղավորությունը, ուրեմն այդ մարդը մեղավոր է։

Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում․ ինչ է ուզում Փաշինյանը, և ինչ կապ ունի դրա հետ Վանեցյանը

ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածի մասին հարցին Վանեցյանն այսպես արձագանքեց. «Բազմիցս ասել եմ, որ իմ` ԱԱԾ աշխատած ժամանակահատվածի տվյալները ես երբեք չեմ հրապարակելու»։

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կանչվել էր ՀՔԾ: Մինչ ներս մտնելը նա լրագրողներին ասաց, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են իրեն հրավիրել:

Հիշեցնենք, որ Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր տեսաուղերձներից մեկում հայտարարեց, թե 2019-ին Հռոմում իր հետ է հանդիպել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանն ու իրեն գործարք առաջարկել։

Լրահոս
0