00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել

© Sputnik / Aram NersesyanУлицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн
Улицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է դիմակների շուկայի ուսումնասիրությունը: Գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` բժշկական դիմակների բիզնեսում գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության կասկածներ են առաջացել:

Գևորգյանի խոսքով` շուկայի ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը դիտարկել է այդ ոլորտում աշխատող հայաստանյան 7 խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունն ու հանգել այն եզրակացության, որ շահույթները չափազանց մեծ են:

«Տնտեսվարողները մի հատ մեծածախ գնում են իրականացնում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մի հատ էլ դեղատնային ցանցում է մարժա կիրառվում, և այս մարժայի չափը մեզ անհանգստացրել է»,- ասաց նա:

© Sputnik / Andranik GhazaryanԳեղամ Գևորգյան
Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել - Sputnik Արմենիա
Գեղամ Գևորգյան

Ընդ որում` այս սկզբունքը կիրառվում է ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներկրվող դիմակների վրա:

Ներկրվող դիմակների գները ևս, Գևորգյանի խոսքով, այս ընթացքում աճել են շուրջ 10 տոկոսով՝ պայմանավորված համաշխարհային շուկայում դրանց գների բարձրացմամբ:

Գևորգյանը հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է դիմակների շուկայի ուսումնասիրությունը, և հանձնաժողովի վաղվա նիստում գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի:

«Այս իրավախախտումը չափազանց ծանր է, և պատասխանատվությունը չափազանց մեծ է՝ նախորդ տարվա ամբողջ շրջանառության հասույթի մինչև 10 տոկոսը: Ընդ որում, եթե կա անձանց խումբ, այսինքն՝ փոխկապակցված են տնտեսվարող սուբյեկտները, ապա բոլորի կումուլյատիվ հասույթի մինչև 10 տոկոսը»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` Հայաստանում այսօր վաճառվող ամենացածորակ բժշկական դիմակի ամենացածր գինը 220 դրամ է:

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 452-ով և դարձել 7113։

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

Լրահոս
0