00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչքան է պատրաստ եղել վճարել հայրը՝ որդուն ծառայության չուղարկելու համար. ԱԱԾ բացահայտումը

© Sputnik / David GalstyanПризывники на Республиканском сборном пункте
Призывники на Республиканском сборном пункте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին աշխատակիցը, օգտագործելով իր կապերը, փորձել է որպես միջնորդ կաշառք տալ պաշտոնատար անձին, սակայն վերջինս հրաժարվել է կաշառքից։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն ուշագրավ բացահայտում է արել. խոշոր չափի կաշառքի դիմաց փորձ է արվել հերթական անգամ տարկետում ստանալ և խուսափել զինվորական ծառայության զորակոչից։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու կասկածանքով 2020թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել Ս. Ն-ն, Ն. Գ-ն, Ն. Մ-ն և Ռ. Մ-ն։ Նրանք ներգրավվել են որպես կասկածյալ, ապա տվել խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև քրեական գործի քննության համար նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր:

Ն. Գ-ն, նպատակ ունենալով որդու՝ Ս. Ն-ի համար հերթական անգամ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարացնել նախկինում 5 տարով տրված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման ժամկետը, իր ընկերուհու միջոցով համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Մ-ի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր կապերը, պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու եղանակով լուծի զինվորական ծառայության ժամկետի հերթական տարկետման հարցը:

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում

Ռ. Մ-ն, տալով իր համաձայնությունը, 2020թ. ապրիլին հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին և առաջարկել գումարի դիմաց հերթական անգամ հետաձգել Ս. Ն-ի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը:

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Կաշառք են վերցրել «ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար». ԱԱԾ–ի բացահայտումը

Համապատասխան պաշտոնատար անձին կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին նա Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, և այդկերպ խաբեությամբ հափշտակել այն։

Բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ գործին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ։ Դրանց ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բժշկական փաստաթղթեր, զինվորական գրքույկ, բջջային հեռախոսներ, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ինչ պետք է անեն ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացի զորակոչիկները. դեսպանության հայտարարությունը

Այսպիսով ԱԱԾ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, ինչպես նաև բացահայտել առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0