ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5.6 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Աղբյուրի համաձայն` մայիսի 27-ի դրությամբ, աշխարհում COVID-19–ի հաստատված 5 685 938 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 352 227 մարդ։
Վարակի տարածման ցուցանիշներով առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։
ԱՄՆ–ում կորոնավիրուս է ախտորոշվել 1 725 275 մարդու մոտ։ Մահացել է 100 572 վարակված անձ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակը հաստատվել է 394 507 մարդու մոտ, մահվան ելքերը 24 593–ն են։
Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ Կայքի համաձայն` ՌԴ-ում բացահայտված դեպքերը 362 342 –ն են, մահացել են 3 807-ը։
Տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։
Չինաստանը, որտեղ առաջինն էր գրանցվել կորոնավիրուսի բռնկումը, 14-րդ տեղում է։ Այս պահի դրությամբ ՉԺՀ-ում բացահայտված դեպքերի թիվը 82 993 է, մահվան ելքերինը՝ 4634։
COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։