ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արմավիրի մարզում կեսգիշերին մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել. 14–ամյա աղջիկը նետվել է կամրջից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Կայքը գրում է, որ ստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրենց ծառայողական ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:
Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն է, որն Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել:
Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում: