00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Թորոսյանը լավ լուր ունի` մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից

© EurooncoРак молочной железы
Рак молочной железы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարը տեսանյութ է հրապարակել և հայտնել, թե որ մարզից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շուտով Հայաստանում կմեկնարկի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ում գրել է, որ շարժական մամոգրաֆն արդեն Հայաստանում է։

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,– գրել է նա։

Ըստ Թորոսյանի` առաջին մարզը կլինի Լոռին։ Նախարարը խոստացել է` ծրագրի մանրամասները հայտնել մեկնարկից առաջ։

Հիշեցնենք` փետրվարին Թորոսյանը հայտնել էր, որ մարտին Իտալիայից Հայաստան կբերվի շարժական մամոգրաֆիայի կենտրոն, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված`սահմանված ժամկետներում հնարավոր չեղավ դա անել։

Մայիսի 4-ին նա տեղեկացրել էր, որ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆը վերջապես շարժվել է դեպի Հայաստան։

Նշենք, որ կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում։ Ծրագրին իրականցվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։ Կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը կանանց մոտ առաջացող քաղցկեղների շրջանում, Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավել նոր դեպք։

Լրահոս
0