00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում

© Sputnik / Aram NersesyanОружие времен Сардарапатского сражения
Оружие времен Сардарапатского сражения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի համար մայիսի 28-ը շատ ավելին է, քան պարզապես Առաջին հանրապետության օրը․ այս ամսաթիվը խորհրդանշում մեր հաղթանակը կենաց ու մահու կռվում։ Այսօր կպատմենք խիզախ զորահրամանատարներից մեկի՝ հայտնի Դանիել Բեկ-Փիրումովի հերոսական կյանքի և ողբերգական մահվան մասին։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի գլխավոր հերոսներից մեկի՝ Դանիել Բեկ-Փիրումյանի (Բեկ-Փիրումովի) անունը հայտնի է Սարդարապատի ճակատամարտից, բայց նրա կենսագրության որոշ հետաքրքիր դրվագներ ստվերում են մնացել։

© Sputnik / Aram NersesyanԿարեն Փահլևանյանը
Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում - Sputnik Արմենիա
Կարեն Փահլևանյանը

Sputnik Արմենիան «Սարդարապատ» թանգարանի (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան» ՊՈԱԿ) տնօրեն Կարեն Փահլևանյանի հետ միասին պատմում է 1918թ․-ի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման «մեղավորներից» մեկի մասին։

Կարմիր Վարդանը

Նրա զորահրամանատարական տաղանդի մասին շատերն են գրել։ Ամենահայտնի փաստերից մեկը՝ Բեկ-Փիրումյանը անմիջական մասնակցություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտին, կռվել է իբրև սովորական զինվոր։

«Շատ քիչ հրամանատարներ էին իրենց թույլ տալիս առաջնագծում մասնակցել մարտին և հասցնել նաև լինել շտաբում»,-ասում է Փահլևանյանը։

© Sputnik / Aram NersesyanԴանիեոլ Բեկ–Փիրումովի թուրը
Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում - Sputnik Արմենիա
Դանիեոլ Բեկ–Փիրումովի թուրը

Այստեղ հետաքրքիր նրբություն կա, որի մասին ժամանակին խոսել է արքեպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը, ինչպես նաև գրող և պատմաբան Բագրատ Ուլուբաբյանն իր «Սարդարապատ» աշխատության մեջ։ Բեկ-Փիրումյանի զինվորական համազգեստի աստառը կարմիր էր, և ռազմի դաշտ մտնելուց առաջ նա շուռ էր տալիս՝ կարմիր կողմը դեպի դուրս։

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Պատմաբան Ուլուբաբյանը, ներկայացնելով, թե ինչպես է Բեկ-Փիրումյանի մասնակցությունը մարտին ոգեշնչել զինվորներին, նրան անվանել է «Կարմիր Վարդան»` զուգահեռ անցկացնելով Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի հետ։

© Sputnik / Aram NersesyanԿարեն Փահլևանյանը ցույց է տալիս Բեկ–Փիրումովի նկարը
Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում - Sputnik Արմենիա
Կարեն Փահլևանյանը ցույց է տալիս Բեկ–Փիրումովի նկարը

Բեկ-Փիրումյանի` կարմիր աստառով մարտին դուրս գալու պատճառների մասին երկու վարկած կա։ Առաջինի համաձայն՝ նա չէր ուզում, որ վիրավորվելու դեպքում ենթակաները տեսնեն իր արյունը։ Բայց Փահլևանյանը կարծում է, որ երկրորդ վարկածն ավելի հավանական է․թաքցնելով ուսադիրներն ու տարբերանշանները` Փիրումյանը չէր ցանկանում, որ թշնամին իմանա, թե ով է մարտի դաշտում։

Հետաքրքիր է`ինչպես Մամիկոնյանների դեպքում՝ Ավարայրի ճակատամարտի ժամանակ, այնպես էլ Սարդարապատում Բեկ-Փիրումյանների գերդաստանի միաժամանակ վեց ներկայացուցիչ է եղել մարտի դաշտում։ Այնտեղ էին հրամանատարի երկու որդիները, նրա զարմիկ Պողոս Բեկ-Փիրումովը՝ որդու հետ, և մյուս հորեղբորորդին՝ Հովսեփը։ Նրանք հայրենիքին տվել էին ամեն ինչ և պատրաստ էին նվիրաբերել անգամ իրենց զավակներին։ 

Համեստ «Էրզրումի առյուծը»

Բեկ-Փիրումյանի տաղանդն ի հայտ էր եկել դեռ Առաջին Աշխարհամարտի ժամանակ՝ Էրզրումի օպերացիայի ընթացքում։ Ցարական բանակի կազմում նա անմիջական մասնակցություն էր ունեցել օպերացիայի կազմակերպմանը։

Հենց այն ժամանակ նա ստանում է «Էրզրումի առյուծ» մականունը։ Ավելի ուշ Բեկ-Փիրումյանը արժանանում է Ցարական Ռուսաստանի բարձրագույն պարգևներից մեկին՝ Գեորգիևյան Ոսկե Խաչին։ Որոշված էր նրան գեներալի կոչում շնորհել, բայց սկսվեց բոլշևիկյան հեղափոխությունը և ուսադիրները «մնացին ճանապարհին»։

© Sputnik / Aram NersesyanԴանիել Բեկ–Փիրումյանի լուսանկարը Սարդարապատի թանգարանում
Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում - Sputnik Արմենիա
Դանիել Բեկ–Փիրումյանի լուսանկարը Սարդարապատի թանգարանում

Ավելի ուշ նա, այնուամենայնիվ, գեներալի կոչում ստացավ, բայց արդեն Հայաստանի առաջին հանրապետությունում։ Մինչ այդ ռուսական բանակի կազմում արժանացել էր բազմաթիվ պարգևների, այդ թվում ՝ Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Գեորգիի շքանշանների։

Ավելի ուշ շրջանի հայ զորահրամանատարները, օրինակ՝ մարշալ Բաղրամյանը, մանրամասն նկարագրել են պատերազմի ընթացքում իրենց գործողությունները, բայց Դանիել Բեկ-Փիրումյանի մասին տեղեկությունները շատ սուղ են, այդ թվում՝ նրա համեստության պատճառով։

Дом Правительства Первой Республики Армения (1920-е) - Sputnik Արմենիա
Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին

Երբ Դանիել Բեկ-Փիրումյանը Սարդարապատի ջոկատի հրամանատարի պաշտոնում փոխարինեց իր զարմիկ Հովսեփ Բեկ-Փիրումյանին, երկուսն էլ գնդապետի կոչում ունեին։ Դանիելը եղբորը խնդրեց չնեղանալ, չէ՞ որ միևնույնն է՝ ուս ուսի կռվելու էին թուրքերի դեմ։

Նրա համեստ բնավորությունը լավ արտահայտվում է ևս մի հետաքրքիր դրվագում, որը տեղի է ունեցել հենց Սարդարապատի հերոսամարտի ընթացքում։

Երբ մերոնք ջախջախեցին թուրքերի առաջին զորախումբը և պետք է հակահարձակման անցնեին, զորքը խմելու ջրի կարիք ուներ, իսկ մոտակայքում ոչ մի տեղ աղբյուր չկար։

Սնունդը, զինամթերքն ու հանդերձանքը ևս չէին հերիքում։ Բեկ-Փիրումովը որոշում է նամակ գրել Երևանի նահանգի ղեկավար (հետագայում՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներից) Արամ Մանուկյանին, որում պատմում է զինվորների քաջագործությունների մասին և միայն վերջում է հիշատակում, որ զորքը սաստիկ ծարավ է։

«Երբ հեռագրողը (նույնպես Դանիել անունով) հարցնում է հրամանատարին՝ գուցե արժե՞ գրել, որ զորքը նաև քաղցած է, Բեկ-Փիրումյանը պատասխանում է. «Դե, կհասկանան»,-պատմում է Փահլևանյանը։

Տոնի տխուր կողմը. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28–ին մարդ չկա

Իսկ երբ ռազմաճակատ է գալիս նրա որդին՝ Միքայելը, որը մինչ այդ Թիֆլիսում հանդիպել էր Վահան Տերյանին, Բեկ-Փիրումովը մանրամասն հարցուփորձ արեց նրանց շփման մասին։ Նա հետաքրքրվում էր՝ հո Միքայելին ավելորդ  ուշադրություն չեն ցուցաբերել, ինչ է թե Բեկ-Փիրումովի որդին է։

Նա միշտ զգուշացնում էր որդիներին, որ հնարավորության դեպքում չասեն, թե ով է իրենց հայրը։ Բեկ-Փիրումովն իր հանդեպ ոչ մի արտոնություն չէր ընդունում և իր հարազատներին էլ թույլ չէր տալիս։

Խախտելով հրամանը

Հետաքրքիր է, որ Սարդարապատի ճակատամարտը սկսելու որոշումը ինքը՝ Բեկ-Փիրումյանն է ընդունել, չնայած ղեկավարությունը հրամայել էր անել ճիշտ հակառակը։ 

Փահլևանյանի խոսքով՝ 1918-ի մայիսին հայ ազգի ճակատագիրը վճռվում էր միաժամանակ երկու ուղղություններով․մեկը Տրապիզոնում ու Բաթումիում թուրքերի հետ բանակցություններն էին, մյուսը՝ մարտի դաշտը։

1918 թվականի մայիսյան հաղթանակները թվերով - Sputnik Արմենիա
Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

Բեկ-Փիրումյանն այն ժամանակ ռազմական հրամանատարության կազմում երրորդ մարդն էր՝ գլխավոր հրամանատար Թովմաս Նազարբեկյանից և Արարատյան ճակատի հրամանատար Մովսես Սիլիկյանից հետո (Բեկ-Փիրումյանը նրա տեղակալն էր` խմբ․)

Թանգարանի տնօրենի խոսքով՝ այդ ժամանակահատվածը Հայաստանի պատմության բավականին դժնդակ և ցավագին շրջան էր։ Թուրքերի հետ բանակցություններում հայկական պատվիրակությունը փորձում էր ամեն կերպ հասնել զինադադարի կնքման։

Քաղաքական ղեկավարությունը, ինչպես և Նազարբեկյանը, համարում էին, որ պետք է հրաժարվել ռազմական դիմադրությունից, Սիլիկյանը դեռ չէր կողմնորոշվել, իսկ ահա Բեկ-Փիրումովը հակառակ կարծիքի էր։

«Նահանջի հրաման կար, բայց աշխատեց նրա անհատական գործոնը։ Բեկ-Փիրումյանը հայտարարեց, որ ճակատամարտելու է, չնայած դրա համար նրան ռազմական դատարան էր սպառնում»,-ասում է Փահլևանյանը։

Իհարկե, նրան չդատեցին։ Առաջին հերթին հենց Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի շնորհիվ կազմավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Տաղանդավոր զորահրամանատարի պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ 1921թ․-ի վերջին։ 1920թ․-ին նա որդու հետ միասին գերի ընկավ թուրքերին, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) մոտակայքում գնդակահարվեց բոլշևիկների կողմից։ Բեկ-Փիրումյանը թաղված Էջմիածնում։

Լրահոս
0