Փարաքարում Mercedes–ը մխրճվել է տներից մեկի մեջ. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Больница. Капельница - Sputnik Արմենիա
Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով` բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։

Ժամանել են ոստիկանության օպերատիվ խումբն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Վթար Բագրատունյաց-Չեխով խաչմերուկում․ շտապօգնության վարորդն ու հիվանդը վնասվածքներ ունեն

Լրահոս
0