00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն դարձրած է եղել հարստանալու գործիք. ոստիկանության բացահայտումները

© Sputnik / Asatur YesayantsРубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը սեփականության իրավունքով գրանցվել է ՀՖՖ նախագահի ընտանիքի անդամների և մերձավորների անուններով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. ՀՀ ոստիկանությունը ուշագրավ բացահայտումներ է ներկայացրել ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի մասին։ Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, ըստ որոնց` Ռուբեն Հայրապետյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անունով գրանցելու գործընթաց։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

«Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն (2011-2018թթ. Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Տարոն Մարգարյանը,-խմբ.) ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Ըստ հայտնի դարձած տվյալների՝ դրանից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրեր են կնքվել, որոնց արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների, իսկ մնացած մասը՝ ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անուններով։

Ոստիկանությունը նաև այլ բացահայտումներ է արել։

«ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին»,- տեղեկացնում է ոստիկանությունը։

Գործարքից երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին, ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավտոմեքենայի գնման պայմանագիր։ Դրա արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է գրեթե 5 անգամ ավելի թանկ արժեքով՝ 25 միլիոն 75 հազար դրամով։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

Ոստիկանությունը նշում է, որ այս գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք` երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, համաձայն որի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները: Դրանից մեկ օր առաջ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում կայացվեց Հայրապետյանի հանդեպ հետախուզում հայտարարել։

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

Նշենք, որ մայիսի 18–ին Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության։ Նրա փաստաբանը սահմանված կարգով գրություն է ներկայացրել համապատասխան մարմին այն մասին, որ Հայրապետյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննություններին։ Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված ավիահաղորդակցության պատճառով։

Դեռևս 2019–ի թվականին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Լրահոս
0