Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել ֆոտոբանկПробирка с биоматериалом, взятым у пациента на наличие короновирусной инфекции
Пробирка с биоматериалом, взятым у пациента на наличие короновирусной инфекции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Բուժանձնակազմը և բաժանմունքում գտնվող ևս 54 հոգի թեստավորվել են։ Թեստերի պատասխանները կլինեն առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, վարակվածներից 1-ը պացենտ է, 7-ը՝ անձնակազմի անդամներ։

«Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը. պատասխանները կլինեն առաջիկայում»,- նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի

Հիշեցնենք, օրեր առաջ կորոնավիրուսով վարակի դեպք էր գրանցվել նաև «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала