Կապանում «Infiniti»-ն սահել է ձորը. վարորդին ու ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

© Sputnik / Andranik Ghazaryan / Автомобили пожарной службы и скорой медицинской помощи
Автомобили пожарной службы и скорой медицинской помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդին և մեքենայի մեջ գտնվող ուղևորին դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության մեքենային:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Մայիսի 30-ին` ժամը 22:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Автомобиль скорой помощи у медцентра Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի ձորը:

Սևանում տղամարդն ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը և մահացել

Փրկարարները դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել 26-ամյա վարորդին և 27-ամյա ուղևոր Թաթուլ Ա․-ին, որտեղ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Փարաքարում Mercedes–ը մխրճվել է տներից մեկի մեջ. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Լրահոս
0