00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք կարող են մահանալ թթվածնի քաղցից. սրտաբանը՝ որոշակի խմբերի դիմակ կրելու ռիսկերի մասին

© Sputnik / Aram NersesyanУлицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн
Улицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտաբան Աննա Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող կանխարգելիչ միջոցառումներին, և այն հակասություններին, որոնք առաջանում են մասնավորապես սրտանոթային հիվանդների պարագայում։ 

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Սրտաբան Աննա Սարգսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի հետ կապվախ տեղեկատվական ագրեսիան ընդունելի չէ, որովհետև հիվանդների մեծ մասը, որոնք նույնիսկ կարիք ունեն բժշկի այցելելու, այդ ագրեսիայի պատճառով վախենում են տնից դուրս գալ, մինչդեռ իրենք կարիք ունեն բժշկի հսկողության, հետազոտությունների, նշանակումների վերանայման։ Նրա կարծիքով՝ համավարակի հետ կապված ինֆորմացիոն ամբողջ ագրեսիան շատերին ուղղակի հասցրել է փսիխոզի։ 

Мобильные машины МЧС Армении - Sputnik Արմենիա
Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ

«Նույնը վերաբերում է դիմակներին, որովհետև առանց դիմակներ կրելու մշակույթի սկսեցին խոսել դիմակները չկրելու համար տուգանելու մասին, բայց առաջին հերթին, Աստված սիրեք, սովորեցրեք, թե ինչպես և որտեղ  պետք է դիմակ կրել, հետո նոր պարտադրեք ու խոսեք տուգանքների մասին։ Իսկ ինչ վերաբերում է մեր հիվանդներին, ապա, օրինակ, իշեմիա ասվածը նույն թթվածնային քաղցն է, նույն հիպոքսիան։ Այսինքն` պատկերացրեք, որ իշեմիկ հիվանդը թեկուզ իր կարիքների համար դուրս է գալիս տանից, ընդ որում` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ նրա սրտամկանն ավելի շատ թթվածնի կարիք ունի, բայց քանի որ ունի անոթների խնդիր և դրան էլ գումարեք պարտադրվող դիմակը, որն ավելի է խթանում հիպոքսիան, ապա այդ հիվանդը, կներեք, ավելի շուտ կմահանա իր խնդրիներից, քան կորոնավիրուսից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

 

Սարգսյանի խոսքով` նունիսկ «Քովիդ-19»–ի տարածման պայմաններում ամենաշատ մահացությունն աշխարհում արձանագրվում  է սրտանոթային հիվանդություններից, հետևաբար սրտաբանը ցանկանում է իմանալ` արդյո՞ք միտումնավոր չեն խորացնում թթվածնային հիպոքսիան: Նրա համար անբացատրելի է նաև այն, որ նույն ընտանիքի անդամներին մեքենայում պարտադրում են դիմակ կրել, մինչդեռ նրանք տանը 24 ժամ շփվում են իրար հետ։ 

Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ

Սրտաբանի դիտարկմամբ՝ համավարակի կանխարգելիչ միջոցառումների համատեքստում մեզ մոտ տրամաբանությունից զուրկ օրենքներ են կիրառվում։ Ըստ նրա` խնդիրներ են առաջանում  նաև թոքերի խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ, որոնց մի մասը նույնիսկ շնչառական արհեստական ապարատի միջոցով թթվածին շնչելու կարիք ունի։ 

Маски с изображением картин разных художников  - Sputnik Արմենիա
Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

«Պատկերացրեք` այդ մարդկանց պարտադրում են դիմակ կրել մաքուր օդում, այնինչ նրանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է թթվածինը։ Դիմակները ոչ ճիշտ կրելու մշակույթով ավելի կխորացնենք իրենց խրոնիկ հիվանդությունները, քան կպաշտպանենք կորոնավիրուսից»,– նշեց սրտաբանը։ 

Սարգսյանը սրտանոթայաին հիվանդություն ունեցող անձանց հորդորում է ոչ մարդաշատ վայեր ընտրել, որտեղ հնարավոր կլինի առանց դիմակի թթվածին շնչել ու հնարավորնիս հեռու մնալ սթրեսներից, թեև դա, ըստ նրա, շատ դժվար է առկա ինֆորմացիոն ագրեսիայի պայմաններում։

Հիշեցնենք՝ մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, դրանց առկայությունը պետք է բաց հասարակական վայրերում և նույնիսկ ավտոմեքենայում, եթե առկա է մեկից ավելի մարդ:

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

Սարգսյան. «Սրտանոթային հիվանդություն ունեցող անձանց մոտ դիմակ կրելուց կառաջանա թթվածնային քաղց»
Լրահոս
0