Քաղաքապետարանը միայնակ չի կարող պայքարել. Գյումրիում մեկնաբանել են շների հարձակման փաստը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել ֆոտոբանկБездомные собаки на улицах Великого Новгорода
Бездомные собаки на улицах Великого Новгорода - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետարանն իր ունեցած միջոցներով միայնակ չի կարող պայքարել թափառող շների դեմ: Միակ քայլը, որը կարող է անել ու անում է այս պահին ստերջացումն է, ինչը, սակայն, հարցի լուծում չի կարելի համարել:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Գյումրու այն թաղամասում, որտեղ շները մեկ օր առաջ հարձակվել էին 2.5 տարեկան երեխայի վրա, 12 շուն է ստերջացվել: Ստերջացված շները համեմատաբար ավելի հանգիստ են ու ագրեսիվ վարք չեն դրսևորում: Տեղեկությունը Գյումրու քաղաքապետարանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «My vet» անասնաբուժական կլինիկայի անեսթեզիոլոգ Էդգար Գևորգյանը:

Коридор медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Գյումրիում թափառող շների հարձակումից տուժած երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա

«Երեխայի վրա հարձակված շունը ստերջացած չի եղել: Թաղամասում շատ են ահազանգերը: Այդ 12 շների ստերջացումն իրականացվել է բնակիչների ահազանգերի հիման վրա: Տարածքում կա աղբանոց ու կենցաղային աղբը գրավում է շներին»,- ասաց նա: 

Ի դեպ, «My vet»-ն այն կլինիկան է, որը հաղթել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում և Գյումրիում կենդանիների ստերջացում է իրականացնում: Խոսքը, սակայն 350 շան մասին է, մինչդեռ, ըստ մոտավոր հաշվարկների, քաղաքում մոտ 2 հազար շուն կա:

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

Շների, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով՝ ստերջացման միջոցով, վնասազերծումն այսօր միակ տարբերակն է, որը կարող է սեփական միջոցներով իրականացնել քաղաքապետարանը, բայց պարզվում է՝ շատ դեպքերում, բնակիչները թույլ չեն տալիս շներին տեղափոխել կլինիկա ու հաճախ խոչընդոտում են գործընթացին:

«Մարդիկ թույլ չեն տալիս որսալ այդ շներին ու տեղափոխել ստերջացման, կարծելով, որ կրակում ենք, սակայն դա այդպես չէ, շներին անվնաս որսում ու տեղափոխում ենք կլինիկա, իսկ ստերջացումից 2 օր անց կրկին տեղափոխում նույն տարածք»,- պարզաբանեց Գևորգյանը:

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, որ միայն Գյումրիում շների ստերջացումով խնդիրը չի լուծվի, քանի դեռ հարակից համայնքներում ևս ստերջացում չի իրականացվում:

«Ամբողջ քաղաքը ցանցապատել ու մեկուսացնել հնարավոր չէ»,- ընդգծեց նա:

Սուլթանյանի կարծիքով՝ խնդրի լուծման լավագույն տարբերակը թափառող շների կացարան ունենալն է, որը, սակայն, համայնքի միջոցներով հնարավոր չէ կառուցել:

Бездомный пес на заледеневшей дороге - Sputnik Արմենիա
Փնտրվում են խնդրահարույց շները. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հայտարարությունը

«Բազմիցս դիմել ենք տարբեր կառույցների կացարան ստեղծելու խնդրանքով: Քաղաքապետարանը պատրաստ է ինչպես տարածք հատկացնել, այնպես էլ այլ հարցերում աջակցել, բայց կացարանը միայնակ չի կարող կառուցել: Դա մեծ բեռ է»,- նշեց փոխքաղաքապետը:

Թեև հարցը օրակարգային է, սակայն քաղաքային իշխանությունը փաստում է՝ խնդրի լուծումը ժամանակատար է:

Քաղաքապետարանից ևս մեկ անգամ ծնողներին կոչ են անում ավելի զգոն լինել, իսկ բնակիչներին՝ մասնագիտական խմբի աշխատանքներին չխոչընդոտել:

«Երևանի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել է». Հակոբ Կարապետյան

Հիշեցնենք, որ մայիսի 31–ին, Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխան կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала