Հայտնի է` ինչի համար է մեղադրվում Գալուստ Սահակյանի որդին

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Арман Саакян
Заседание Правительства РА. Арман Саакян  - Sputnik Արմենիա
Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

«Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով, այն է` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»,–ասաց Եգանյանը։

Նրա խոսքով` Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը` 5 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք` մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

Արման Սահակյանը 2011-2018թթ-ին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала