ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում ներկայացվեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ օրենքի փոփոխությամբ անմրցունակ և խոցելի խմբերի ցանկում կընդգրկվեն ևս երեք խմբեր, որոնց կկարողանան ավելի հասցեական ծրագրեր տրամադրել։
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
«Այսուհետ մանկատան շրջանավարտները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ մահացած, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները և երկարամյա ծառայության զինվորական թոշակ ստացողները նույնպես կներառվեն զբաղվածության պետական ծրագրերում»,–ասաց փոխնախարարը։
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
Բացի այդ, ըստ Ուդումյանի, նախագծի ընդունմամբ ավելի է հստակեցվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները։ Փոխնախարարն օրինակ բերեց կորոնավիրուսի օրերին մի շարք ծրագրերի վերաբաշխումները։ Նախագծի ընդունմամբ, ըստ փոխնախարարի, նախարարությունը կկարողանա ճկունություն ունենալ այդ վերաբաշխումներն իրականացնելիս։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց