Նման ոստիկանություն երբեք չի եղել. ԱԺ–ն ընդունեց բարեփոխումների նախագիծը

© Sputnik / Andranik GhazaryanСотрудник дорожной полиции за работой
Сотрудник дорожной полиции за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունում ծառայելու համար կընդունեն մեծ տոկունություն ունեցող մարդկանց, ավելի շատ ուշադրություն կդարձնեն նրանց կրակային և մարտավարական պատրաստվածությանը։ «Գողական ռոմանտիկայի» սիրահարներին աշխատանքից կհեռացնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Օրենքի ընդունմանը կողմ քվեարկեցին 112 պատգամավոր, նախագիծը միաձայն ընդունվեց։

Արտակարգ ռեժիմով ծառայություն Նոր Նորքում. տեղակայվել են անցակետեր - Sputnik Արմենիա
Նոր Նորքում անցակետեր են տեղադրվել. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում

Օրինագծի համաձայն` պարեկապահակային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը կմիավորվի մեկ պարեկային ծառայության մեջ։ Նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության։

Ծառայության չեն ընդունի նրանց, ովքեր որևէ կերպ կապված են քրեական շրջանակների հետ կամ գողական հայացքներ ունեն։ Ոստիկաններին ստուգելու են նաև ինքնատիրապետման հարցում. բռնկուն և հոգեբանորեն ոչ կայուն մարդիկ ոստիկանությունում չեն ծառայի։ Ոստիկանության ակադեմիայում մեծ ուշադրություն կդարձնեն ապագա իրավապահների կրակային և մարտավարական պատրաստվածությանը։

«Մեյմանդարի» շուկայում մեքենա են շրջել. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Կկրճատվի նաև ոստիկանների թիվը։ Այսօր Ճանապարհային ոստիկանությունում և պարեկապահակային ծառայությունում շուրջ 1100 մարդ է աշխատում, բարեփոխումներից հետո կմնան 700-ը (չհաշված վարչակազմի ներկայացուցիչներին)։ Պարեկային ծառայության համար արձանագրություններ կազմելու էլեկտրոնային համակարգ կներդրվի, ինչը թույլ կտա ոստիկաններին ավելի քիչ ժամանակ ծախսել դրանց լրացման վրա և ավելի շատ` փողոցներում հասարակական կարգի պահպանման համար։ Ովքեր չեն հաղթահարի ընտրական փուլը, այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու հնարավորություն կունենան, օրինակ` ներքին զորքեր, որտեղ ևս բարեփոխումներ են նախատեսվում։

Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320-600 հազար դրամի միջակայքում (հարկերը ներառյալ)։ Այսինքն` նրանք նվազագույնը 237 հազար «մաքուր» աշխատավարձ կստանան։ Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության այսօրվա «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 218 հազար։

Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման փաստով զբաղվում է Քրեական ոստիկանությունը

Լրահոս
0