00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցПротесты в Миннеаполисе
Протесты в Миннеаполисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգներում լուրջ հակամարտություն է բռնկվել, որը ոչ միայն հարվածում է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությանը, այլ նաև բացահայտում է  պետության համակարգային խնդիրները։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Կասկած անգամ չկար, որ Ջորջ Ֆլոյդի մահն ու դրան հաջորդած բողոքի ակցիաները, որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների, ակտիվորեն կօգտագործվեն ԱՄՆ-ում առաջիկա նախընտրական քարոզարշավի համատեքստում:

Ենթադրվում էր, որ գլխավոր հարվածը կհասցվի Թրամփին. ընդդիմախոսները հենց նրան են մեղադրում հերթական սևամորթին սպանած սպիտակամորթ ոստիկանների դաժանության համար։ Բայց որքան իրադարձությունները զարգանում են, այնքան ավելի պարզ է դառնում, որ իրականությունը կրկին կարող է անակնկալ մատուցել դեմոկրատներին։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

ԱՄՆ նախագահն իր կողմից հիանալի ներկայացում բեմադրեց։ Նա հանդես եկավ կոշտ ելույթով, որում՝

  • անկարգությունների մասնակիցներին անվանեց «խռովարարներ»
  • մի շարք նահանգների ղեկավարներին մեղադրեց, որ ի զորու չեն խաղաղ քաղաքացիներին պաշտպանել հանցագործներից
  • խոստացավ ներգրավել բոլոր դաշնային ռեսուրսները, ներառյալ բանակը, «ավերածությունների և հրկիզումների վերջը տալու համար»։

Սա տեղի ունեցավ Սպիտակ տան Վարդերի պարտեզում, ուր հասնում էր լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի լիցքերի պայթյունների աղմուկը։ Ոստիկանությունը պարետային ժամի առիթով բողոքարարներից մաքրում էր մոտակայքում գտնվող Լաֆայետ հրապարակը։ 

Протесты в Миннеаполисе - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Այնուհետև Թրամփը դուրս եկավ նստավայրից և ազատված հրապարակով անցնելով, հասավ Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը նախորդ օրը ծայրահեղականները հրկիզել էին։ Այնտեղ նա բարձրացրեց Աստվածաշունչը և հայտարարեց, որ «ԱՄՆ-ն աշխարհի մեծագույն երկիրն է», խոստանալով ապահովել պետության անվտանգությունը։

Նախագահի «փերֆորմանսի» արձագանքը սպասեցնել չտվեց։ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Թրամփի գործողությունները բնութագրեցին իբրև «վախկոտ, սակավ արդյունավետ և վտանգավոր»։

Ոչ պակաս քննադատաբար արտահայտվեցին նաև մի քանի նահանգների՝ նույնպես դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ղեկավարները, մասնավորապես՝ Նյու-Յորքի և Օրեգոնի նահանգապետները։ Իսկ Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը Լաֆայետ հրապարակից «անզեն ցուցարարների» ցրումը խայտառակություն որակեց, նշելով, որ դաշնային (և ոչ տեղական, ինչը շատ կարևոր է) ոստիկանությունը սկսել է Սպիտակ տան մոտակայքի ցուցարարներին ցրել պարետային ժամից 25 րոպե առաջ, որից հետո սրտառուչ հորդորեց․ «Վաշինգտոնի բնակիչներ, գնացեք տուն։ Պահպանեք ձեր անվտանգությունը»։

ԱՄՆ-ում պղծել են հայկական խաչքարը. հայ համայնքը դժգոհություն է հայտնում

Ռուսական չափանիշներով ամեն ինչ շատ տարօրինակ է։ Ակնհայտ է, որ տեղական և տարածաշրջանային իշխանությունների ձեռնարկած միջոցառումները հաճախ բավարար չեն տիրող խառնաշփոթը դադարեցնելու համար։

ԶԼՄ-ները վկայություններ ունեն, թե ինչպես է ոստիկանությունը պարզապես դիտում քաղաքային թաղամասերի ավերումն ու խանութների թալանը: Մյուս կողմից ՝ նախագահն ավելի ու ավելի է սպառնում, բայց, ըստ էության՝ իրավիճակը կայունացնելու համար դեռ որևէ քայլ չի ձեռնարկում։

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ինչպես են ամերիկացիները փորձում մեղքը բարդել Ռուսաստանի վրա  - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա

Հանելուկի լուծումը թաքնված է ինչպես ամերիկյան պետական համակարգի առանձնահատկություններում, այնպես էլ երկրում առկա քաղաքական կոշտ դիմադրությամբ։

ԱՄՆ-ում դաշնային կենտրոնի և նահանգների միջև լիազորությունների սահմանազատման համակարգը բավականին բարդ է, բայց ընդհանուր առմամբ տարածաշրջանային իշխանությունները լիակատար պատասխանատվություն են կրում իրենց տարածքում տեղի ունեցող դեպքերի համար: Դա վերաբերում է նաև իրավապահ համակարգին, ինչի շնորհիվ ԱՄՆ-ում ուժային գերատեսչությունների կառուցվածքը բավականին խճճված է։

Բացի այդ, հարկ է հիշել, որ անկարգությունները, առաջին հերթին՝ ռասսայական հողի վրա, Ամերիկայի համար նորություն չեն։ Դրանք պարբերաբար բռնկվում են։ Ամենահայտնին, հավանաբար, Լոս-Անջելեսի 1992թ-ի խռովությունն է, բայց շատերը լավ են հիշում նաև 2014թ-ին Ֆերգյուսոնում տեղի ունեցած հուզումները։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

Դաշնային իշխանությունները միջամտում են միայն նահանգի իշխանությունների հրամանով, եթե վերջիններս զգում են, որ ինքնուրույն գլուխ չեն հանում։ Բացի այդ, նախագահը, նահանգապետին շրջանցելով, ուժ գործադրելու լիազորություն ունի, բայց այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է նրա վրա։

Եվ ահա ամենահետաքրքիրը․ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցերը տեղի են ունենում նահանգների մեծ մասում (50 նահանգից մոտ 45-ում), բայց ավերածություններով, բռնությամբ ու կողոպուտով ուղեկցվող անկարգությունների օջախները գլխավորապես Դեմոկրատների կուսակցությանն աջակցող նահանգներում են։ Դրանք այն շրջաններն են, որտեղ Թրամփը հաղթանակի նվազագույն շանսեր չունի։

Профессор СПбГУ Александр Кубышкин в гостях у FEFU.Live - Sputnik Արմենիա
Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Ամենավառ օրինակն, անկասկած, Նյու-Յորքն է։ Բազմազգ, հանդուրժողական և ընդգծված լիբերալ մեգապոլիսը շարունակում են ավերել, իսկ քաղաքային և նահանգային իշխանությունները ինչ-որ անհասկանալի բաներ են քրթմնջում։ Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր, որ հանցագործություններն, իհարկե, անթույլատրելի են, բայց «ջարդարարները խառնվել են ցուցարարներին»։ Նրա կարծիքով՝ թերևս, դա բավարար հիմք է ոչինչ չանելու համար։

Դեմոկրատ-նահանգապետների՝ կոշտ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության բացակայությունը հեշտ է բացատրել․ նրանք հիմնվում են ընտրազանգվածի վրա, որի զգալի մասը բացասաբար կընկալի ուժի կիրառումը, անգամ՝ կողոպտիչների դեմ։

Ավելին, Դեմոկրատական կուսակցությունը «սպիտակամորթ ռասիստ, ազգայնամոլ և կնատյաց» Թրամփի դեմ պայքարի ընթացքում իր ձեռքով է ամրապնդել «խտրականության ենթարկվող փոքրամասնություններին» պատկանող իրավախախտների և հանցագործների նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի լիբերալ միտումը:

ԱՄՆ-ում քաղաքացիական-քաղաքական դիմակայության կողմերից յուրաքանչյուրը կատարել է իր խաղադրույքը։

Դեմոկրատները հույս ունեն, որ հուզումներն աստիճանաբար կմարեն և հնարավոր կլինի կրկին առավելագույնս կենտրոնանալ սպիտակ պահպանողականների՝ ռասիզմի դեմ պայքարի օրակարգի վրա:

Полиция США стреляла в продюсера Sputnik - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

Իսկ նախագահն ակնհայտորեն հույս ունի, որ հանրապետական նահանգապետներ ունեցող նահանգները շատ ավելի արագ կարգ ու կանոն կհաստատեն՝ թույլ չտալով, որ ավերածություններն ու անկարգությունները տարածվեն։ Փոխարենը տուժած քաղաքների կադրերն ու դեմոկրատ քաղաքական գործիչների՝ իրավիճակը հաղթահարելու անկարողությունը ոչ միայն կուժեղացնեն հանրապետական նահանգների համախմբումը, այլև տատանվող շրջանների նժարը կթեքեն Թրամփի կողմը։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Սակայն հատկանշական է, որ ոչ ոք չի էլ փորձում բարձրացնել այն հարցը, որ հարկավոր է երկու խնդիրն էլ լուծել․ թե՛ համակարգային ռասիզմի հարցը՝ ավելորդ բռնություն կիրառելու՝ ամերիկյան իրավապահ համակարգի հակվածության տեսքով, թե՛ ցանկացած անկարգությունները վճռականորեն ճնշելու անհրաժեշտության հարցը, որքան էլ փորձեն դրանք քողարկել ազնիվ կարգախոսներով։

Երևում է՝ Ամերիկայի համար հիմա, ինչպես և նախորդ տասնամյակներում, դա շարունակում է ուժերից վեր մնալ։

Լրահոս
0