Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

© Photo : official site of the Tax Service of RAГагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн
Гагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայտնի է, թե ինչ են պահանջում Խաչատրյանները Նիկոլ Փաշինյանից ու նրա խոսնակ Մանե Գևորգյանից։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները՝ Գուրգեն և Արտյոմ  Խաչատրյանները, դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակ Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմին, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Խաչատրյանները պահանջում են վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։

Председатель КГД Гагик Хачатрян во время сдачи в эксплуатацию нового зала обслуживания (2 августа 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ

Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (ՀՀ նախկին ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) ապրիլի 28–ին հայտարարություն էր տարածել պետական մակարդակով ապօրինությունների, իր հանդեպ ճնշումների վերաբերյալ։ Դրան հաջորդել էր Մանե Գևորգյանի հայտարարությունը, որտեղ էլ անդրադարձ էր կատարվում Սերժ Սարգսյանին ու նրա փեսային` Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Գևորգյանն ասել էր, որ վարչապետն ակնկալում է` իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Նա նաև գրել էր, ՀՀ կառավարության ունեցած տվյալներով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, «մաֆիոզ» համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա նա մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Լրահոս
0