ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ

© Sputnik / Stringer / Անցնել ֆոտոբանկԳազի խողովակ
Գազի խողովակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը խոսել է գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում տնտեսվարողների սպասվող ռիսկերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում գազի սակագները պետք է սուբսիդավորեն իշխանությունները, այլ ոչ թե «Գազպրոմ Արմենիան»։ Այս կարծիքը Sputnik Արմենիա մուլտիմեդիա-կենտրոնում տեղի ունեցած առցանց կոնֆերանսի ընթացքում հայտնեց «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Քառյանը։

Джонни Меликян слушает выступление Федора Лукьянова на проекте SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Նա նշեց, որ այժմ անապահով ընտանիքները գազի համար վճարում են ավելի ցածր սակագնով։ Առաջին հայացքից թվում է, թե դա լավ է, բայց իրականում ստացվում է, որ «Գազպրոմը» օգնում է նրանց՝ մյուս սպառողների հաշվին։ Մինչդեռ գազը պետք է բոլորի համար նույն արժեքն ունենա, իսկ սուբսիդավորումը պետք է ապահովեն իշխանությունները։

Թվում է, թե տարբերություն չկա, եթե միևնույն արդյունքն է ստացվում։ Բայց Քառայանը կարծում է, որ այս դեպքում պետությունը ռեզերվ է ձեռք բերում, որի հաշվին կարող է և սուբսիդավորել։

«Կարելի է գազի ակցիզ սահմանել, ինչպես անում են մի շարք եվրոպական երկրներում, իսկ անապահով խավի համար՝ փոխհատուցել այն»,-նշեց նա։

Այդ դեպքում բնակչության որոշակի հատվածի համար սակագները կաճեն, բայց բիզնեսի համար դրանք անփոփոխ կմնան։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

Վերջերս հարցազրույցներից մեկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստացի չբացառեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հայաստանցի սպառողի համար գազի սակագինը կարող է նույնը մնալ, բայց բիզնեսի համար կարող է բարձրանալ։

Քառյանն այդպիսի սցենարն անցանկալի է համարում։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել, որ գազի և նավթի համաշխարհային գները կորոնավիրուսի պայմաններում գրեթե երկու անգամ նվազել են, իսկ Հայաստանում գազը ոչ միայն չի էժանանում, այլ նաև կարող է թանկանալ։ Դա լրջորեն կազդի հայկական ապրանքների մրցունակության վրա։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

Հիմնական լուծումը փորձագետը տեսնում է օգտագործվող յուրաքանչյուր խորանարդ մետր գազի սակագնի համար 10 դրամ ակցիզային հարկ սահմանելու մեջ։ Իսկ, որ 10 դրամանոց ռեզերվ գոյություն ունի, խոսում էին դեռ 2016թ․-ի նոյեմբերից, երբ դեռ վարչապետը Կարեն Կարապետյանն էր։

Հենց այդ միջոցներն էլ նա առաջարկում է ակցիզի տեսքով բյուջե բերել։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինը սահմանին աճել է հազար խորանարդ մետրի համար 150-ից հասնելով 165 ԱՄՆ դոլարի, իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Հիմա «Գազպրոմ Արմենիան» քննարկում է աշխատակիցների կրճատման և ծախսերի օպտիմալացման հարցը։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%-ով պատկանում է «Գազպրոմին», հայկական ներքին շուկայի գազի մատակարարն է։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ կորոնավիրուսի համավարակը գազի գնի բարձրացումը քննարկելու համար լավագույն ժամանակը չէ։

Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала