00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության գործով 2 տղամարդ է ձերբակալվել

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցНаручники на двери клети для скамьи подсудимых в зале суда
Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում հունիսի 2–ին տեղի ունեցած խուլիգանական արարքների կասկածանքով 2 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանած, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:

«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ - Sputnik Արմենիա
«Մեյմանդարի» շուկայում մեքենա են շրջել. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր  շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն  կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվածներ կան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

Շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։

Լրահոս
0