ԱԱԾ տնօրենը խոսել է իր ու տեղակալ Քյարամյանի հարաբերությունների մասին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял участие на праздничном заседании по поводу для сотрудника нацбезопасности (19 декабря 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял участие на праздничном заседании по поводу для сотрудника нацбезопасности (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և նորանշանակ տեղակալի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. Մարտիրոսյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իր` պաշտոնը թողնելու մասին լուրերին։

 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին

Հայտնել էինք, որ մայիսի 5-ին ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ էր նշանակվել Արգիշտի Քյարամյանը, որը նախորդ օրն ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ԺՊ-ի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այդպիսով, նա այդ պաշտոնում մնացել էր ընդամենը մեկ օր։ Դրանից հետո լուրեր էին տարածվել, որ Քյարամյանի գալուց հետո ԱԱԾ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Եթե ազատման դիմում գրած լինեի, հիմա այստեղ չէի լինի։ Ինչ վերաբերում է Քյարամյանին, ապա նրա հետ իմ հարաբերությունները շատ լավ են»,–ասաց ԱԱԾ տնօրենը։

Նկատառմանը, թե Քյարամյանը չի աշխատել ԱԱԾ–ում` Մարտիրոսյանը պատասխանեց, որ չնայած այդ փաստին, Քյարամյանը պրոֆեսիոնալ է։

ԱԱԾ տնօրենը հիշեցրեց`  Քյարամյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է պետական վերահսկողական ծառայությունը։ «Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա»,–ասաց Մարտիրոսյանը։

Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին

Հիշեցնենք, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը վրդովմունքի ալիք էր բարձրացրել հանրության շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր  բացատրել՝ սա քաղաքական որոշում է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала