ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կկազմակերպվի մեկուսացված վայրում

© Photo : Facebook / Zara BatoyanЗаруи Батоян опубликовала фотографию из мест изоляции пожилых граждан вне больниц
Заруи Батоян опубликовала фотографию из мест изоляции пожилых граждан вне больниц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զարուհի Բաթոյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել և գրել տարեցների խնամքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կազամակերպվելու է մեկուսացված վայրում։

«Պատրաստվում ենք կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես տարեցների խնամքը հիվանդանոցից դուրս, մեկուսացված վայրում կազմակերպելու համար»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Խոսքը 100 կորոնավիրուսով վարակված ծերերի մասին է, որոնց խնամքը ստանձնել է սոցապ նախարարությունը։

«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Ոստիկանությում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала