00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի առճակատում է իշխանության հետ. Դունամալյան

© Sputnik / Aram NersesyanНорайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане
Норайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին և այդ համատեքստում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի` իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանզի բոլոր ոլորտները ձախողված են։
Դունամալյան. «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի առճակատում է իշխանության հետ»

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ներկա իրավիճակը շատ հարմար է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, որպեսզի ներկայացնեն իրենց քննադատական ներուժը, քանի որ համաճարակի դեմ պայքարը ցույց տվեց իշխանությունների գործունեության տապալումը։ Ըստ նրա` նույն քննադատական թեզերն ու պահանջներն են ներկայացնում և՛ ՀՅԴ–ն, և՛ Արթուր Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը, և՛ անսպասելիորեն` նաև ԲՀԿ–ն, և այս ամենը քաղաքական գործընթացի մի մասն է։

Гагик Царукян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան

«ԲՀԿ–ն սովորաբար փորձում է չեզոք դիրքերից ներկայանալ և 2018թ.–ից ի վեր չէր փորձում իշխանության հետ գնալ առճակատման, թեև քննադատում էր ընդունված տարբեր օրենքների կապակցությամբ, բայց սա, կարելի է ասել, որ ուղղակի առճակատում է, ինչը ներկայացրեց նաև վարչապետի խոսնակը` նշելով, որ կան տարբեր խնդիրներ կապված կոռուպցիայի հետ»,– նշում է քաղաքագետը։

Անդրադառնալով այն հարցին, որ քաղաքական գործիչների կողմից հնչեցված խիստ քննադատության պարագայում նրանց դեմ իշխանությունը խոսում է ոչ թե քաղաքական փաստարկներով, այլ իրավական` հիշեցնելով քրեական գործերի մասին, Նորայր Դունամալյանն ընդգծում է, որ դա իշխանության միակ արդյունավետ գործիքն է, որ կարող են կիրառել և փորձում են դա անել ներկա պայմաններում, մինչդեռ իշխանությունը քաղաքական փորձի պակասի պատճառով չի կարողանում ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են քաղաքական ոլորտում։

Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացը ճիշտ չէ և չի մոռացվելու․ Սիմոնյան

«Մյուս կողմից, նման դիտարկումներն ունեն ամորֆ բնույթ. ի՞նչ է, ԲՀԿ–ին մեղադրելու են, որ ժամանակին կոալիցիայի մե՞ջ է եղել նախկին իշխանության հետ, վա՞տ կուսակցություն է, թե՞ ինչ, իսկ իրավական դիրքորոշումը շատ կոնկրետ է և հասկանալի, ու կոռուպցիայի դեմ պայքարը մինչև հիմա պահանջված է ժողովրդի կողմից»,– նշում է քաղաքագետը։

Артур Ванецян на заседании партии Родина - Sputnik Արմենիա
Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն

Իշխանական դաշտից հնչող տեսակետն առ այն, որ համավարակի պայմաններում իշխանության դեմ ցանկացած կոնսոլիդացիա կարող է ընկալվել նույնիսկ որպես ազգային դավաճանություն, Նորայր Դունամալյանի համար նորություն չէ, որովհետև սև–սպիտակների հայտնի թեզը, որ հնչեց քաղաքապետարանում Հայկ Մարությանի հայտնի ելույթի ժամանակ կամ պառակտիչ գործընթացները սկսվել են դեռ 2018թ.–ից առաջ, քանի որ մեր հասարակությունը պատրաստ է տեսնել քաղաքական պայքարը որպես երկու անտագոնիստների պայքար` սև–սպիտակ, լավ–վատ, ընդդիմադիր–իշխանական ուժերի միջև, իսկ խայտաբղետ պատկերը հասարակության համար լինելու է անհասկանալի։ 

«Ընդդիմադիրները փորձում են օգտագործել նաև այդ հանգամանքը` որպես իշխանության դեմ քննադատական դիսկուրս, նույն բանն անում է իշխանությունը։ Չեմ ասում, որ պառակտում են, այլ փորձում են առիթից օգտվելով` համախմբել իրենց քաղաքական թիմը»,– նշում է քաղաքագետը։ 

«Ոտքի տակ են ընկնում պսևդոընդդիմադիրները. ստիպված ենք իրենց մաքրել ճանապարհից»․ պատգամավոր

Նորայր Դունամալյանի համոզմամբ` իշխանությունն ու ընդդիմությունը կգնան առճակատման, բայց նրա կարծիքով` իշխանական ուժը, չնայած բոլոր խնդիրներին, ինստիտուցիոնալ առումով ավելի համախմբված է, իսկ ընդդիմադիր դաշտում նման բան դեռ չի նկատվում։

Քաղաքագետի գնահատմամբ` առճակատումն ավելի շատ կլինի դիսկուրսի տեսքով և կդրսևորվի հասարակական կարծիքի մեջ, իսկ անմիջական քաղաքական պայքարը կլինի ապագայում։    

Լրահոս
0