00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում Երևանի պոլիկլինիկաներում. պատմում են պացիենտները և բժիշկները

© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան բազմաթիվ բողոքներ է ստանում պոլիկլինիկաների վատ աշխատանքի վերաբերյալ։ Մենք փորձել ենք հասկանալ իրավիճակն ու լսել բժիշկներին ու պացիենտներին, որոնք հայտնվել են կորոնավիրուսի տարբեր կողմերում, բայց նույնքան հուսահատ վիճակում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է և օրեցօր վատթարանում է։ Սրանք արդեն ոչ թե ենթադրություններ են, այլ եզրահանգում, որը մի քանի օր առաջ արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի հիվանդանոցային ֆոնդը սպառված է, մարդիկ հիվանդանոց տեղափոխվելու հերթի մեջ են։ Արդեն կան դեպքեր, երբ հիվանդի մոտ բարդացումներ են սկսվել ու նա մահացել է մինչ համապատասխան օգնություն ստանալը։  Այնուամենայնիվ, իշխանությունը նպատակահարմար չի գտնում խիստ կարանտինի ռեժիմ մտցնելը։

Մինչդեռ տարբեր փորձագետներ վստահեցնում են, որ երկրում վարակվածների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Sputnik Արմենիայի խմբագրություն եկած զանգերը վկայում են, որ կորոնավիրուսի ախտանիշներով ու վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ սպասում են ոչ միայն հիվանդանոց տեղափոխվելու, այլև թեստ անցնելու իրենց հերթին։

 Премьер-министр Никол Пашинян в больнице Сурб Григор Лусаворич (8 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում գրեթե ազատ տեղ չկա

Եթե բժշկական կենտրոններում արդեն տեղ չկա, ապա պոլիկլինիկաներում, որոնց վրա վերջերս պատասխանատվություն է դրվել թեստավորում անելու, անախտանիշ հիվանդներին հսկել, իսկ անհրաժեշտության դեպքում թոքերի ռենտգեն անցկացնել ու հիվանդանոց տեղափոխել, չեն բավարարում ռեսւրսները, գիտելիքները, իսկ որոշ դեպքերում՝ ցանկությունը։

Կաիրևոր է նշել, որ պոլիկլինիկաները առողջապահության նախարարության լիազորությունից դուրս են ու բոլորովին վերջերս են ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ համավարակի սկզբից պետք էր ներգրավել առողջապահության առաջնային օղակին, սակայն նա կարևորում է կադրերի պատշաճ պատրաստման հարցը։ Հայտնի է, որ պոլիկլինիկաներում լավագույն մասնագետները չեն աշխատում, քանի որ այնտեղի աշխատավարձներն այդքան էլ գրավիչ չեն, իսկ պարգևավճար էլ, ի տարբերություն քաղաքապետարանի աշխատակիցների, նրանք չեն ստանում։ Սակայն եթե հաշվի առնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը առողջապահության նախարարից հետո երկրորդ պատասխանատուն է մայրաքաղաքի բնակիչների առողջության համար, համավարակի սկզբից «կորած» է, հասկանալի է դառնում՝ ինչու են պոլիկլինիկաներին այսքան ուշ ներգրավել։ Իսկ դրանք նախապատրաստելու հարցն այդպես է օդից կախված է մնացել։

Նոր Նորք վարչական շրջանի պոլիկլինիկայի աշխատակցուհին, որը ցանկացավ անանուն մնալ, պարզաբանեց, որ առաջնային օղակը պատրաստ չէ լուծել այս քանակի վարակվածների խնդիրը։

Փաշինյանն ու Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են. տեսանյութ

«Հերթապահությունները սովորականից 3-4 ժամ երկար են տևում։ Տարեց բժիշկները խուսափում են կորոնավիրուսով հիվանդների հետ շփվելուց, քանի որ ռիսկային գոտում են գտնվում, կան նաև մարդիկ, որոնք այս ընթացքում դուրս են եկել աշխատանքից։ Հատուկ մեկուսարաններում երիտասարդ բժիշկներ են աշխատում, նրանք ավելի դանդաղաշարժ են, համ էլ արդեն հոգնել են։ Մոտիվացիա չկա, քանի որ հավելավճարներ չեն ստացել, հսկողություն էլ գրեթե չկա», - նշեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց բուն պարտականություններից բացի, բուժքույրերն այսուհետ լիազորված են զանգահարել անախտանիշ հիվանդներին, իսկ դա բավականին ժամանակատար է։ Պոլիկլինիկայի աշխատակիցն ասաց, ու գործընկերները համամիտ են նրա հետ, որ այդ պարտականությունը կարելի էր հանձնել կամավորներին կամ քաղաքապետարանի պաշտոնյաների քարտուղարուհիներին կամ օգնականներին։ Ինչ վերաբերում է իրենց տներում մեկուսացվածների բուժմանը, ապա նրանց որպես կանոն ջերմիջեցնող դեղեր, հակաբիոտիկներ են նշանակում, հորդորում են միրգ ու բանջարեղեն ուտել, իսկ եթե պացիենտը շարունակում է բողոքել, ուղարկում են թոքերի ռենտգեն ախտորոշման։ Կարծես թե հարթ մեխանիզմ է, բայց ոչ։

Врачи скорой помощи перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից 403-ի վիճակը ծանր է, 94–ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան

Մեր նախորդ հոդվածի հերոսուհի Մարիամ Գևորգյանի կորոնավիրուսի թեստը հաստատվել էր։ Նրան մոռացել էին տեղեկացնել այդ մասին։ Պոլիկլինիկայի աշխատակցուհին, որի հետ նա կապ էր հաստատել, բողոքել էր անհասկանալի ցուցակներից ու երկար փնտրելուց հետ վերջապես գտել է պատասխանը։ Բայց նրա ամուսնու ու երկու երեխաների թեստի պատասխաններն այդպես էլ չի հաջողվել գտնել։ Ավելի ուշ դրանք գտել են, թեստերը չեն հաստատել, որ նրանք կորոնավիրուս ունեն, բայց Մարիամը կասկածում է դրանց ճշգրտության վրա, քանի որ նրանց տաքությունը չի իջնում, ու երեխաներն իրենց վատ են զգում։

Սակայն սրանով մեր հերոսուհու անհաջողությունները չեն ավարտվել։ Թեև նա պոլիկլինիկայում գանգատներ էր հայտնել շնչահեղձ լինելու ու կրծքավանդակի հատվածում ցավերի վերաբերյալ, նրան այդպես էլ չէին զննել։ Համար 91 պոլիկլինիկայի աշխատակիցները ոչ հաճախ, բայց զանգահարում էին նրա ինքնազգացողության մասին իմանալու համար։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ բժիշկի նշանակածի մասին տեղեկությունը նրան այդպես էլ չեն փոխանցել։

«Սկեսուրս թոքաբորբով կորոնավիրուս է տանում։ Այդ պոլիկլինիկայի բժիշկը նրան ինչ-որ դեղորայք է նշանակել, ջերմիջեցնող ու «Նարինե» (պրոբիոտիկ` խմբ․)։ Ինձ էլ նույնն են նշանակել, թեև ոչ ոք չգիտի՝ արդյո՞ք թոքաբորբ ունեմ, ու ընդհանրապես ինչպես է հիվանդությունն ինձ մոտ զարգանում։ Քանի որ ինձ ոչ ոք չի զննել, ու հավանաբար էլ չի էլ զննի», - ասաց նա։

Ռուսաստանում ասել են` երբ կհայտնվի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը

Պոլիկլինիկայում նման վերաբերմունքը բացատրում են այն փաստով, որ 60+ խմբից խրոնիկ հիվանդություններով հրատապ շատ հիվանդներ կան։ Սակայն Մարիամը չի հավատում այդ արդարացմանը, քանի որ նրա մայրն այդ ռիսկային խմբում է։ Կինն արդեն երկար ժամանակ ջերմում է ու անոթների հետ կապված խնդիրներ ունի, սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նրանց թեստ անցկացնելու չեն հերթագրում ու անտեսում են զանգերը։ Ավելին՝ նրանց խնդրում են չծանրաբեռնել գիծը, քանի որ աշխատակիցները քիչ են, աշխատանքը՝ շատ։

«Սա մի փակ շղթա է․ մարդիկ չեն ուզում տանը մահանալ, սակայն չեն ուզում նաև պոլիկլինիկա զանգել ու լսել աշխատակիցների դժգոհությունը։ Ամենաահավորն այն է, որ չգիտես՝ ում բողոքես, չկա պատշաճ հսկողություն ու չկա պատասխանատու անձ, որին կարելի է բողոքել ու պատմել այս քաոսի մասին», - ընդգծեց կինը։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Եվս 3 բժշկական կենտրոն է միանում կորոնավիրուսի դեմ պայքարին. այլ նորություն էլ կա

Կենտրոն վարչական շրջանում գտնվող պոլիկլինիկայի աշխատակցուհին չթաքցրեց, որ իրենք պարզապես չեն հասկանում՝ ինչպես ախտորոշել կորոնավիրուսը ու ինչպես բուժել այն, աշխատում են խուսափել պացիենտին անհատական մոտեցում ցուցաբերելուց ու առաջնորդվում են բացառապես թեստավորման վերաբերյալ առողջապահության նախարարության ցուցումներով։ Բուժման դեպքում ամեն ինչ ավելի բարդ է․ պացիենտներին չվնասելու համար բժիշկներն ուժեղ դեղեր չեն նշանակում ու առաջարկում են վիտամիններ, ջերմիջեցնող դեղեր, իսկ իմունիտետը բարձրացնելու համար՝ օգտակար սնունդ և այլն։

«Մեզ համար շատ դժվար է աշխատել, մենք հիմնականում թերապևտներ ենք, ոչ թե վարակաբաններ։ Հիվանդանոցները լիքն են, ու այնտեղ դժոխք է, սակայն  տանը մեկուսացվածների վիճակը նույնպես վատանում է ու ստացվում է, որ այրվում է ոչ միայն մարտի դաշտը, այլ նաև թիկունքը», - նշեց նա։

Բուժաշխատողը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետք է ցույց տա իշխանությանը առողջապահության առաջնային օղակների կարևորությունը։ Նա վստահ է, որ բոլոր բուժհաստատությունները (պոլիկլինիկաները, «Շտապօգնությունը», ընտանեկան բժիշկները) նորից պետք է Առողջապահության նախարարության պատասխանատվության տակ անցնեն, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները դրանց պատշաճ ուշադրություն չեն դարձնում, ու հաճախ պարզապես չեն հասկանում իրենց ուղղված հարցերը։

«Հիմա մենք անտեր ենք, ինքներս ենք մեզ համար պատասխանատու, բոլորը մեզ վրա թքած ունեն, իսկ բժշկական կենտրոնի աշխատակիցների դեպքում այդպես չէ, նրանք գոնե հավելավճարներ են ստացել։ Բոլորը քննադատում են մեզ, թե որտեղ է թաքնված խնդիրը, չեն էլ ուզում հասկանան։ Ահավոր է», - ամփոփեց բժիշկը։

Փաշինյանը գոհ է. հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա կա

Նշենք՝ մենք հարցում ենք ուղարկել քաղաքապետարան՝ հասկանալու, թե առաջնային բժշկական օղակի քանի աշխատակից է ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում, ու արդյոք նրանք հավելավճար կստանան։ Հետաքրքրվել ենք նաև՝ քանի անբարեկարգ պոլիկլինիկա է վերանորոգվել քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, քանի որ դա նրա նախընտրական խոստումներից մեկն էր։ Բայց դեռ հարցման պատասխանը չենք ստացել։ Այն կհրապարակենք ստանալուն պես։

Լրահոս
0