Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է

© Photo : Instagram / siroon.minas Телеведущая Сирун Минас
Телеведущая Сирун Минас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաժանորդները շնորհավորել են Հայաստանի ամենահմայիչ բժիշկներից մեկին ոչ միայն հղիության, այլև ամուսնության տարեդարձի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Աֆրիկյան ծագում ունեցող հայտնի հայ շոուվուման ու պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում նա ամուսնու հետ է։ Լուսանկարում երևում է, որ հայուհին երեխայի է սպասում։

«Մեկ տարր․․․ առջևում դեռ այնքան բան կա, Աստծու օգնությունն եմ հայցում անհամբերությանս համար»,- լուսանկարին կից գրել է նա։

Վիկտորյա Կոլեսնիկովան հղի է․ նա երրորդ զավակը կպարգևի հայ ամուսնուն

Մի քանի ժամվա ընթացքում նրա հրապարակումն ավելի քան 70 հազար դիտում է հավաքել։ Բաժանորդները հիացմունքով շնորհավորում են Սիրունին ու մեկնաբանություններում հաճոյախոսություններ են շռայլում նրա հասցեին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

«Հրաշալի ընտանիք», «պաշտում եմ ձեզ», «ամենագեղեցիկ զույգը, շնորհավորում եմ»,- գրել են նրանք։

Սիրուն Մինասը, որին շոու-բիզնեսում անվանում եմ սիրուն Սիրուն, խառնամուսնության ժառանգ է։ Հայրը՝ անգլիական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը՝  նիգերիացի է։ Հենց այդ խառնուրդի շնորհիվ է, որ աղջիկն այսքան էկզոտիկ ու չափազանց գրավիչ արտաքին ունի։

Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ

Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել հայկական հեռուսատեսությամբ Stand Up-շոուում ելույթների շնորհիվ, այժմ մասնակցում է Woman’s Club հումորային ծրագրում։ Ի դեպ, նրա ամուսինը՝ Ռաֆաել Վարդանյանը, նույնպես բժիշկ է։

Լրահոս
0