00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գևորգյան. «Շատ ձեռներեցներ ստիպված են փակել ջերմատները. վնասով են աշխատում»

© Sputnik / Hayk PetrosyanПогос Геворгян
Погос Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրենը վստահեցնում է, որ ջերմատներ ունեցող ձեռներեցներից շատերը հիմա նոր վարկ վերցնելու համար անգամ գրավի առարկա չունեն։
Գևորգյան. «Ջերմատներ ունեցողներից շատերը նոր վարկի համար անգամ գրավի առարկա չունեն»

Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, ըստ որի` գազի գները բարձրանում են մասնավորապես ջերմոցների և վերամշակող ընկերությունների համար, և ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների համար։

Գևորգյանի փոխանցմամբ` այնպիսի տպավորություն է, որ ջերմատներն աշխատում են միայն «Գազպրոմ–Արմենիայի» և բանկերի համար, չեն կարողանում նոր տեխնոլոգիաներ ներդնել և ճռռում են վարկերի ու գազի գների տակ, հետևաբար չեն զարգանում։

«Նման պայմաններում հնարավոր չէ բերքատվությունն ավելացնել ու մեծացնել ծավալները։ Կառավարությունն, օրինակ, մշակել է ծրագիր, ըստ որի`մինչև 3000ք/մ տարածքով ջերմատները զարգացնելու համար կտրամադրվեն վարկեր, բայց եթե ֆերմերներն իմանան, որ գազի գինը կրկին բարձրանալու է, կդադարեցնեն իրենց գործունեությունը»,– նշում է նա։

Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրենի հավաստմամբ` գազի գնի պատճառով խնդրի առջև են կանգնած գրեթե բոլորը։ Նա օրինակ է բերում ձեռներեց Սամվել Կարապետյանին, որը Եղվարդ–Արզնի ճանապարհի հարևանությամբ հիմնել էր 4 հեկտար տարածքով ջերմատուն, նախատեսում էր գործը մեծացնել` հասցնելով 40 հեկտարի, իսկ այսօր արդեն փակվում է։
Շատերն են հայտնվել նման վիճակում և աշխատում են վնասով, առավել ևս փոքր ջերմատները։

Плита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник - Sputnik Արմենիա
Գազը կթանկանա. ՀԿԾՀ–ն համաձայն է

«Բայց մյուս կողմից էլ ավելի վնասակար է ջերմատների աշխատանքի դադարեցումը, քանի որ ամեն ինչ կփչանա, ու Աստված մի արասցե, եթե մի լավ ձյուն գա, շատերը նույնիսկ կփլուզվեն»,– նշում է Գևորգյանը։

Նա դիմել է կառավարությանը, ներկայացրել իրավիճակը, գործադիր մարմինն էլ որոշ ձեռներեցների տրամադրել է սուբսիդիաներ, որպեսզի մարեն գազի պարտքերը, մինչդեռ «Գազպրոմ–Արմենիան» չի երկարացրել ջերմատների պարտքերի մարման ժամկետը։ Գևորգյանը նշում է, որ իրենց ասոցիացիայից 2-3 հոգի եղել են կառավարության իրականացրած միջոցառումների շահառու, սակայն դա, բնականաբար, շատ քիչ թիվ է։ Ձեռներեցներից շատերն էլ վերցրել էին վարկեր, որպեսզի այդ գումարով մարեն գազի սպառումից առաջացած պարտքերը։ Նրանք գրավադրել էին իրենց ունեցվածքը, տները, իսկ հիմա արդեն գրավի առարկա չունեն, որ նոր վարկեր վերցնեն։

Ի՞նչ է լինելու վարկային արձակուրդի ավարտից հետո. բանկերից «լավ հոտ չի գալիս»

«Չջեռուցվող ջերմատներն այսօր սպասում են բերքի, շուկայում կլինի տեղական արտադրության մեծ քանակի բերք, բայց քանի որ համավարակով պայմանավորված իրավիճակում փակվել են ռեստորաններն ու հանրային սննդի շատ օբյեկտներ, հետևաբար ապրանքի իրացման հարցում նույնպես կլինեն խնդիրներ, ապրանքը կմնա ու կփչանա»,– նշում է Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Գևորգյանն առկա խնդիրների փաթեթը ներկայացրել է վարչապետին կից Հանրային խորհրդին, գյուղատնտեսության հարցերով զբաղվող հանձնաժողովին, և նրան տեղեկացրել են, որ մոտ օրերս կկազմակերպվի ոլորտի խնդիրներին վերաբերող քննարկում, որպեսի գտնեն հնարավոր լուծումներ։

Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»

Լրահոս
0