00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ առջև խնդիր դրեք` ինչ եք ուզում». Սարգսյանը դիմել է Թորոսյանին ու հայտնի մասնագետներին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян во время обсуждения по предотвращению ситуации с коронавирусом в Армении (9 июня 2020). Еревaн
Президент Армен Саркисян во время обсуждения по предотвращению ситуации с коронавирусом в Армении (9 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը փորձում է ավելի ինտենսիվորեն օգնել երկրին, օգնություն բերել, բայց ուզում է հստակ հասկանալ, թե ինչին օգնի և ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է նախաձեռնել ոլորտի մասնագետների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

© Photo / official site of the President of RAԱշխատանքային հանդիպում
«Իմ առջև խնդիր դրեք` ինչ եք ուզում». Սարգսյանը դիմել է Թորոսյանին ու հայտնի մասնագետներին - Sputnik Արմենիա
Աշխատանքային հանդիպում

Քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոնի» տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

© Photo / official site of the President of RAԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա
1/7
Արսեն Թորոսյան
© Photo / official site of the President of RAԱրմեն Մուրադյան
Արմեն Մուրադյան - Sputnik Արմենիա
2/7
Արմեն Մուրադյան
3/7
Արա Բաբլոյան
4/7
Մհեր Դավիդյան
© Photo / official site of the President of RAԱսատուր Ասատրյան
Ասատուր Ասատրյան - Sputnik Արմենիա
5/7
Ասատուր Ասատրյան
© Photo / official site of the President of RAԱրտավազդ Վանյան
Արտավազդ Վանյան - Sputnik Արմենիա
6/7
Արտավազդ Վանյան
© Photo / official site of the President of RAՀովհաննես Սարկավագյան
Հովհաննես Սարկավագյան - Sputnik Արմենիա
7/7
Հովհաննես Սարկավագյան
1/7
Արսեն Թորոսյան
2/7
Արմեն Մուրադյան
3/7
Արա Բաբլոյան
4/7
Մհեր Դավիդյան
5/7
Ասատուր Ասատրյան
6/7
Արտավազդ Վանյան
7/7
Հովհաննես Սարկավագյան

«Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար շատ ցավագին են: Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛ ընդհանրապես ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»,–ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով:

«Եթե ես փորձել եմ և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչին օգնեմ և ինչպես։ Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում։ Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում»,-ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով` նույնը վերաբերում է նաև արտասահմանյան գործընկերներին:

«Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը»,–ասել է նախագահը:

Больничная койка - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից մահացել է Հրազդանի ծննդատան բուժքույրը

Նա առողջապահության ոլորտի մասնագետներին առաջարկել է զրույցը վարել պրոֆեսիոնալ, բժշկական տեսանկյունից:

«Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով:Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»,–ընդգծել է Սարգսյանը:

Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է, որ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ հենց նա պետք է ներկայացնի թե որն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր։

Կորոնավիրուսը ևս 6 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 46 տարեկան է

Երրորդ ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը, որը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները:

Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների:

Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում:

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ

Լրահոս
0