00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է

© Photo : Facebook / Mikayel MinasyanКадр из очередного ролика Микаела Минасяна
Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միքայել Մինասյանի հին համակարգչի վերականգնած ֆայլերի «ճակատագրին»։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակարգչի  ինֆորմացիան պետեկամուտների կողմից ենթակա է ուսումնասիրման։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ե՞րբ կարող են ուսումնասիրության առարկա դառնալ Մինասյանի համակարգչում գտնված ֆայլերը սեփականության ձեռքբերման մասով։ 

«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան

Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Facebook-ում գրառում էր արել` հայտնելով, որ պարզվում է` խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը: Ֆայլերը ջնջված են եղել, բայց մասնագետներին հաջողվել է վերականգնել են մոտ 9 000 ֆայլ։

«Կարծում եմ` հայտնի է, թե երբ են նման ինֆորմացիան ուսումնասիրում։ Կոռուպցիոն բնույթի հիմքով մեղադրանք առաջադրված լինելը հիմքերից մեկն է, որպեսզի գույքի մասով ուսումնասիրություն իրականացվի»,–ասաց Բադասյանը։

Հիշեցնենք, որ Հակոբյանը հայտնում էր, որ վերականգնված ֆայլերում տվյալներ են եղել նաև Միքայել Մինասյանին պատկանող սեփականությունների մասին՝ ամբողջական ցանկերով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։

Микаел Минасян - Sputnik Արմենիա
«Պարզվում է` ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ». Մինասյանի համակարգչի ֆայլերը գտել են

Նշենք, որ մինչ այդ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է մի քանի նոր բացահայտված դրվագներով։

Մասնավորապես՝ քրեական գործով բացահայտվել է, որ Միքայել Մինասյանը 2012-2018թթ. կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի հայտարարագրերում:

Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը

Մինչ այս նոր դրվագների ավելացումը ՊԵԿ-ում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):

Մինասյանն այժմ հետախուզման մեջ է։

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի

Լրահոս
0