Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ

© Photo : press office of the Tax Service of RAГагик Хачатрян
Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սեդրակ Առուստամյանը, ըստ դատախազության, Գագիկ Խաչատրյանին որպես կաշառք տված գումարի ծագումը բացատրելիս հասել է Իրանի պատերազմին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ-ի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված քրեական գործով։

Гагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

Մասնավորապես, դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Առուստամյանի կողմից Խաչատրյանին ու նրա որդիներին կաշառք տված գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ։ Ուշագրավ է Առուստամյանի՝ 2011 թ-ին 22 մլն դոլար ունենալու մասին մեկնաբանությունը: Նա ասել է, որ մորական պապը «Իրանի պատերազմի» ժամանակ ծառայել է Սովետական բանակում և այդ ընթացքում մեծ քանակությամբ «Շահի ոսկիներ» է բերել, որը 1987 թ-ին տատը փոխանցել է իրեն:

Իսկ ինչ վերաբերում է կաշառք տալուն, ապա Առուստամյանը, ըստ դատախազության, նման քայլի է դիմել, որպեսզի Խաչատրյանն ու նրա որդիները իր կազմակերպությունների գործունեությանը չխոչընդոտեն և բարենպաստ վարչական ակտեր կայացնեն։

Խաչատրյանի որդուն կալանավորելու գործընթացը օրենքի խախտմամբ է իրականացվել. փաստաբանական թիմ

Առուստամյանը՝ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու համար, 8 մլրդ 142 մլնից ավել դրամ կաշառք հանդիսացող գումարը փոխանցել է Խաչատրյանի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, հանցավոր գործարք քողարկելու համար կողմերի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր. մինչդեռ Առուստամյանին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` փողերի լվացումն ու կաշառք տալը։ Նա կալանավորվել է։

Председатель КГД Гагик Хачатрян во время сдачи в эксплуатацию нового зала обслуживания (2 августа 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, և կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

Դատախազությունը հիշեցնում է, որ քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Խաչատրյանի, նրա 4 մերձավորների, և ՊԵԿ–ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա երկու որդիների` Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների դեմ մեղադրանք է առաջադրվել, երկուսն էլ հետախուզման մեջ են։

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին

Լրահոս
0