ԱՄՆ-ում մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ կհայտնվի

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցРабота медика, архивное фото
Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր երեք պատվաստանյութերը պետք է անցնեն փորձարկումների ավարտական փուլը, որի մեջ մտնում է նաև զանգվածային թեստավորումը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Մինչև 2020թ․-ի ավարտը ԱՄՆ-ում կարող է պատրաստ լինել կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ, հայտնում է CNN-ը։

Разработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса - Sputnik Արմենիա
Ռուսաստանում կամավորների 2 խումբ են ընտրել COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար

Նշվում է, որ երեք պատվաստանյութերն էլ պետք է անցնեն փորձարկումների ավարտական փուլը, որը ենթադրում է զանգվածային թեստավորում։ Պետք կլինի պատվաստել ամենաքիչը 30 հազար մարդու։

Moderna-ի փորձարկումները կսկսվեն հուլիսին, Օքսֆորդի համալսարանի AstraZeneca կոչվող պատվաստանյութի փորձարկումը՝ օգոստոսին։ Երրորդը՝ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութը, կսկսեն փորձարկել սեպտեմբերին։

Կլինիկական հետազոտությունները կիրականացվեն ավելի քան 50 օբյեկտներում՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Դեռ պետք չէ թուլանալ․ Ռոսպոտրեբնադզորի պարզաբանումները պատվաստանյութերի վերաբերյալ

Լրահոս
0