Ինչպես է դրսևորվում Կավասակիի համախտանիշը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կավասակիի համախտանիշը բուժվում է, եթե ժամանակին է ախտորոշվում, բայց ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն և անմիջապես քայլեր ձեռնարկեն որոշակի ախտանշանների ի հայտ գալու դեպքում:

Կավասակիի համախտանիշը հանդիպում է երկու ամսականից հինգ տարեկան երեխաների մոտ։ Հիվանդությունը 1967թ-ին բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին։ Տարածված է հատկապես ասիական երկրներում։

Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Կավասակիի համախտանիշ է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ գերատեսչությունը նախապես թանկարժեք դեղամիջոցներ է ձեռք բերել այդ համախտանիշով երեխաների բուժման համար:

Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

Լրահոս
0