Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պայքարի համար հարուստներն ավելի շատ հարկ կվճարեն

CC BY 3.0 / Edgar El / London - Big Ben - Houses of Parliament - 2013.09.16 – 13:00:02 pmЗдание британского парламента (Вестминстерский дворец)
Здание британского парламента (Вестминстерский дворец) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միաժամանակ դիտարկվում է Մեծ Բրիտանիայի ունևոր քաղաքացիների՝ աջակցության պետական փաթեթներին մասնակցելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի ֆինանսական գերատեսչությունը դիտարկում է հարուստ քաղաքացիներից գանձվող հարկերը բարձրացնելու հնարավորությունը՝ կորոնավիրուսի տարածման դեմ ավելի ընդգրկուն պայքար ծավալելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանկային ոլորտում իր աղբյուրներին։

Врачи в защитных костюмах в больнице для приема пациентов с подозрением на коронавирус - Sputnik Արմենիա
Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Աղբյուրը նշում է, որ տվյալ հարցը քննարկվում է խոշորագույն մասնավոր բանկերի և ակտիվները կառավարող ընկերությունների հետ։

Միաժամանակ դիտարկվում է Մեծ Բրիտանիայի ունևոր քաղաքացիների` աջակցության պետական փաթեթներին մասնակցելու հնարավորությունը (կորոնավիրուսի տարածման իրավիճակով  պայմանավորված)։

Փորձագետների կարծիքով՝ Բրիտանիայի կառավարությունը կարող է բարձրացնել խնայողությունների հարկը, կապիտալի աճի հարկը, ԱԱՀ-ն կամ ունեցվածքի հարկը։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել. նոր տվյալներ

Լրահոս
0