00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տեսաուղերձների ֆլեշմոբ անել

© Photo : press office of the Government of RAКадр из онлайн брифинга с участием Никола Пашиняна, Артура Асояна и Давида Патрикяна (5 июня 2020). Еревaн
Кадр из онлайн брифинга с участием Никола Пашиняна, Артура Асояна и Давида Патрикяна (5 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Նա վստահ է՝ նույնիսկ եթե եղել են մարդիկ, որ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Նա առաջարկում է օգտատերերին ուղիղ եթերով կամ տեսագրված ուղերձով ներկայացնել անվտանգության այն կանոնները, որոնք առաջնային են կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար։ Փաշինյանը ներկայացրել է տեսաուղերձի տեքստը, որի հենց սկզբում անհրաժեշտ է, որ ուղերձի հեղինակը ներկայանա՝ նշի իր անունը, ազգանունը կամ ինչպես կցանկանա։

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ»,– սա այն տեքստն է, որ պետք է ասի ֆլեշմոբի մասնակիցը։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Նա վստահ է՝ նույնիսկ եթե եղել են մարդիկ, որ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

Նա հիշեցրել է՝ դիմակ դնելով հնարավոր է հարյուրավոր կյանքեր փրկել։

Քաղաքացիները՝  իրենց եկամուտների, առևտուր անելու և գումար տնտեսելու մասին  - Sputnik Արմենիա
Եղած տեղից հազիվ ենք հասցնում, որտեղի՞ց փող խնայենք. հարցախույզ Երևանում

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում սկսեց աշխատել նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան հունիսի 4-ին։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշեց 2020 թվականի արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 15281–ի։

Լրահոս
0