Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի

© Photo : Hayrenik PartyПредседатель партии "Родина" Артур Ванецян
Председатель партии Родина Артур Ванецян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վանեցյանը պահանջում է, որ վարչապետն ու նրա խոսնակը հրապարակավ հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը հասցրած վնասը:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին տեղեկացնում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Председатель партии Родина Артур Ванецян - Sputnik Արմենիա
Ինձ մեկուսացնելու խնդիր էր դրվել. Վանեցյանը վստահ է՝ իր երեխաներին գաղտնալսում են

Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակավ հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, հեռացնեն դրանք, հրապարակեն հերքման տեքստն ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը հասցրած վնասը:

Հիշեցնենք` ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը մայիսի 1-ին հայտարարել էին, որ պատրաստվում են քաղաքացիական հայց պատրաստել ու ներկայացնել դատարան:

«Կանգ առ, Նիկոլ». Վանեցյանը դիմել է Փաշինյանին

Ըստ փաստաբանների` Փաշինյանի խոսնակի հայտնած տեղեկություններն այն մասին, որ Վանեցյանն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող փայաբաժինը, որևէ աղերս չունեն իրականության հետ։

Հավելենք, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2019 թվականի սեպտեմբերին:

ՀՔԾ պետին նման հանձնարարական չեն կարող տալ. Խաչատրյանը` Վանեցյանի հարցում «բզբզալու» մասին

Լրահոս
0