00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ընդունելության հեռավար քննության դեպքում օբյեկտիվորեն գնահատելու աստիճանը կնվազի. ռեկտոր

© Sputnik / Aram NersesyanРектор НПУА Востаник Марухян
Ректор НПУА Востаник Марухян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է առաջատար բուհերից մեկը պատրաստվում այս տարվա ընդունելության քննություններին, նկատվո՞ւմ է արդյոք ակտիվություն դիմորդների շրջանում։
Մարուխյան. «Ընդունելության հեռավար քննությունների դեպքում օբյեկտիվորեն գնահատելու աստիճանը կնվազի»

Ոստանիկ Մարուխյանն ընդգծում է, որ անկախ ստեղծված իրավիճակից` ընդունելության ամբողջ ժամանակահատվածի նախապատրաստական աշխատանքները ՀԱՊՀ–ում սկսվել էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերից, քանի որ մինչև արտակարգ դրության հաստատումը նշված բուհի ընդունող հանձնաժողովը, որը մնայուն կառույց է, գործում է ամբողջ տարի, եղել է հանրակրթական դպրոցներում` ներկայացնելով ՀԱՊՀ–ի մասնագիտական ամբողջ անվանացանկը, այսօրվա աշխատաշուկայի պարագայում դրանց առավելություններն ու դերակատարությունը։

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դիմորդների 1/3-ն արդեն լրացրել են առցանց հայտը. նախարար

«Երբ արտակարգ դրությունը ստիպեց փոխել նաև ընդունելության կարգը, մենք որոշակիորեն ավելի մոբիլ էինք, և ըստ էության մասնագիտական կողմնորոշմանը միտված այս տարվա առցանց ընդունելության ձևաչափը մեզ համար անսպասելիության տարր չառաջացրեց»,– նշում է ՀԱՊՀ ռեկտորը։

Անդրադառնալով այն հարցին, որ այս տարի բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են մեկ փուլով, մեկ միասնական քննության տեսքով` Մարուխյանն ընդգծում է, որ իրենք արդեն երրորդ–չորրորդ տարին է, ինչ ներդնում են քննությունների կամընտրական սկզբունքը։

Աշխատող ուսանողները հարկային արտոնություններ կստանան. նախարար

Ըստ այդմ` դիմորդը ՀԱՊՀ–ում կարող էր ընտրել տարբեր մասնագիտական ուղղություններ ու առարկաներ, և եթե ուզում էր անվճար համակարգում սովորելու հնարավորություն ունենալ, պետք է ընտրեր ֆիզիկան, կար նաև քիմիան։

«Պետք է ասել, որ նախորդ տարիներին կիրառված քայլերը լիովին արդարացված էին։ Այդ առումով երբ այսօր անցում է կատարվում ներկայացված քննացանկից մեկ քննություն ընտրելու կարգին, ապա այստեղ ևս մենք հանկարծակիության որևէ էլեմենտ չենք տեսնում», – նշում է ՀԱՊՀ ռեկտորը։

Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա

Մարուխյանի կարծիքով` շատ գնահատելի է, որ առաջին հայտի գերակայությունն այս տարի տեղի է ունենում միաժամանակ և՛ անվճար, և՛ վճարովի տեղերի համար, ինչը մասնագիտորեն կողմնորոշված անձի համար իսկապես շատ էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Եթե ընդունելության քննություններն անցկացվեն հեռավար տարբերակով, ապա այդ դեպքում Մարուխյանն ունի վերապահումներ, քանի որ նրա համոզմամբ` կարող են որոշակիորեն առաջանալ այլ հանգամանքներ, այսինքն` կնվազի օբյեկտիվորեն գնահատելու աստիճանը։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

Մարուխյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ այս տարի նկատվում է դիմորդների թվաքանակի նվազում։ Ըստ նրա` նախորդ տարվա համեմատ ՀԱՊՀ–ն արդեն իսկ 170-ով գերազանցել է առաջին հայտով դիմորդների թվաքանակը։

Ռեկտորի համոզմամբ`այս պահին դիմորդների գրանցված թվաքանակը բավականին հաճելի հույսեր է ներշնչում։

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

Հավելենք, որ նույն բուհի պրոռեկտոր Գոռ Վարդանյանի ներկայացրած թվային տվյալների համաձայն` այս պահին ՀԱՊՀ–ն ստացել է 1200 դիմում–հայտ, ըստ այդմ` առաջատար մասնագիտություններն են կիրառական մաթեմատիկան (132 հայտ), տեղեկատվական տոխնոլոգիաները (168 հայտ), ծրագրային ճարտարագիտությունը (132 հայտ), տեղեկատվական անվտանգությունը (126 հայտ), և ընդամենը 1 հայտ է ստացվել պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ։

Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը

Լրահոս
0