00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քթոյան. «Հայաստանում տնտեսական ակտիվության առավել ինտենսիվ ամիսները դեռ առջևում են»

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Ктоян
Армен Ктоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությանը, ըստ որի` արդեն մարտին ՀՀ ԿԲ-ի կանխատեսած տարեկան 5.3% տնտեսական աճի ցուցանիշը նվազել է 0.7%-ի:
Քթոյան. «ՀՀ–ի համար տնտեսական ակտիվության առավել ինտենսիվ ամիսները դեռ առջևում են»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` Կենտրոնական բանկն օգտագործում է կանխատեսումային բավականին լուրջ մոդելներ, հետևաբար ԿԲ նախագահի կանխատեսման հիմքում հենց մոդելավորված գնահատականն է։ Ընդ որում` կանխատեսումները կատարվում են տարբեր սցենարների շրջանակում` լավատեսական, հոռետեսական, առավել հավանական։ Վերջինն  էլ ունի իր ճյուղավորումները։ 

Диана Галоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«Մարտին Գալստյանի հայտարարությունը վերաբերում է սցենարներից մեկին։ Համենայնդեպս, դրական ազդակները, որոնք ներկայումս կան նաև աշխարհում, երբ երկրները հերթով էականորեն թուլացնում են տնտեսական սահմանափակումները, տալիս են վստահություն, որ կարող է տնտեսությունը շատ արագ վերադառնալ իր նախկին հունին։ Բայց պետք է արձանագրել, որ կոնկրետ Հայաստանի համար տնտեսական ակտիվության առավել ինտենսիվ ամիսները, եթե դիտարկենք սեզոնայնության գործոնը, դեռ առջևում են տարվա կտրվածքով, ինչը հնարավորություն կտա կորուստները որոշակիորեն վերականգնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

Քթոյանի կարծիքով`թեև Հայաստանը գործում է գլոբալ տնտեսական համակարգում, և համաշխարհային անկումը չի կարող չազդել մեզ վրա, սակայն չի բացառվում, որ երկու ամիս հետո նույն միջազգային կառույցները նոր կանխատեսումներ կատարեն, որոնք սովորաբար հիմնված են այն ենթադրության վրա, որ այն, ինչ այս պահին կա, նույնությամբ չի կարող մնալ կամ չեն պահպանվի հիմնական  միտումները, հետևաբար նախկին կանխատեսումներում հաշվի չեն առնվել հնարավոր որակական տեղաշարժերը պանդեմիայի պայմաններում նույն առողջապահական գործոնի առումով։

Производство шаров для рудных мельниц на медеплавильном заводе ACP, город Алаверди - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ

Տնտեսագետի համոզմամբ` մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին տնտեսական աճի համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրել, քան համաշխարհային, տարածաշրջանային կամ մեր հիմնական գործընկեր երկրներում առկա միջին մակարդակն է, ուստի այս առումով որքան էլ մեզ վրա ազդի հիշյալ անկումը, այդուհանդերձ ունենք աճի ներուժ, որը դեռ ամբողջությամբ սպառված չէ, և հնարավորություն կա համաշխարհային միջինից կրկին մի քանի տոկոս բարձր արդյունք արձանագրել։ Թեև, ըստ տնտեսագետի, գնահատականները խիստ անորոշ են, անկայուն, և չի բացառվում, որ մեկ ամիս հետո բոլորովին այլ գնահատականներ հնչեն, հետևաբար պետք է հաշվի առնել, որ կիրառվող մոդելներն իրենց գուցե արդարացրել են նախկին ճգնաժամերի պարագայում, սակայն այս մեկը ոչ այնքան տնտեսական, որքան առողջապահական բնույթ ունի։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում

Հիշեցնենք՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նիստում հիշեցրեց, որ այս իրողությունները հաշվի առնելով` արդեն մարտին ՀՀ ԿԲ-ն կանխատեսվող տարեկան 5.3% տնտեսական աճի ցուցանիշը նվազեցրեց 0.7%-ի: ԿԲ նախագահը շեշտեց, որ ՀԲ-ն օրերս հրապարակած զեկույցում համաշխարհային տնտեսության 5.2% անկում է կանխատեսել 2020 թ-ին համաշխարհային տնտեսության համար: 

Լրահոս
0