00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրությունը չի փոխվի, դրա փոխարեն կընդունվի նորը և հնարավոր է՝ առցանց քվեարկությամբ

© Photo : press-office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время брифинга (13 июня 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время брифинга (13 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինչ նոր որոշում է ընդունվել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեզ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխութուններ անել, այլ նոր Սահմանադրություն ընդունել: Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում իր ելույթում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Никол Пашинян преставляет Рустама Бадасяна - Sputnik Արմենիա
«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

«Սովորաբար բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Մենք այդպիսի փորձ ունենք: Եվ այդ քաղաքական նպատակահարմարույունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձանց շրջանակին համապատասխանեցնելը»,- ասաց նա:

Փաշինյանը, սակայն, շեշտեց, որ այս պահին նոր Սահմանադրություն ունենալը ոչ թե քաղաքական, այլ պետական անհրաժեշտություն է:

«Խորհրդային ժամանակներից կար այդպիսի ընկալում. կար ստալինյան Սահմանադրություն, կար բրեժնևյան սահմանադրություն, և այս իներցիաներով մենք, ցավոք, շարունակել ենք այդ պրոցեսը, և ամեն անգամ սահմանադրությունների տեքստերը Հայաստանում ավելի կամ պակաս չափով արդարացված ձևով կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի հանդեպ նրանց ունեցած խմբային պատկերացումների հետ: Մենք այսօր հնարավորություն ունենք այս շղթան կտրել, որովհետև սահմանադրական հանձնաժողովը թեև ձևավորվել է վարչապետի որոշմամբ, բայց դրա կազմում շատ քիչ են մարդիկ, ովքեր մեզ հետ ունեն քաղաքական առնչություն»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով նոր Սահնադրության փոփոխություններին՝ Փաշինյանն ընդգեց, որ կառավարման կարգի փոփոխություն, իր կարծիքով՝ չպիտի լինի, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում դեռ պետք է կայանա:

ՀՀ-ում ՌԴ քաղաքացիները կմասնակցեն սահմանադրական հանրաքվեին. Կոպիրկինն ասել է՝ ինչպես

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ՀՀ վարչապետը վկայակոչեց միջազգային զեկույցներում Հայաստանի դատական համակարգի մասին հաճախ հանդիպող այն դիտարկումը, թե այն չունի բավարար վստահելիություն: Բացի այլ ռիսկերից, ըստ Փաշինյանի, սա մեծ ռիսկ է հատկապես օտարերկրյա ներդրողների համար:

Գալով Սահմանադրական դատարանի խնդրին, Փաշինյանը նշեց, որ ՀՀ դատական պատմության մեջ մի քանի անգամ հստակ արտացոլվել է, որ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միջև կա ընկալումների որոշակի խզում, ինչն իր համոզմամբ, դրական ազդեցույուն չի թողնում ՀՀ դատական համակարգի վրա:

Заведующий кафедрой конституционного права юридического факультета Ереванского государственного университета Вардан Айвазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Այվազյան. «Դրվագային փոփոխություններով Սահմանադրությունը երկար կյանք չի ունենա»

Նոր Սահմանադրության ընդունման մասին վերջին խոսքը և մասնագիտական գնահատականն, ըստ Փաշինյանի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովինն է, որոշումը՝ ՀՀ ժողովուրդինը:

Իսկ Սահմանադրական հանրաքվեի ժամկետի ու կորոնավիրուսի համավարակի հարցը, վարչապետի խոսքով, հնարավոր է, որ առաջիկայում լուծվի առցանց քվեարկույան հուսալի համակարգի ներդրմամբ:

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի պետ, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ սահմանադրական փոփոխությունների քաղաքական ծրագրից գործող իշխանությունը չի հրաժարվել: Նա նաև շեշտել էր, որ դրա իրագործման համար հանրաքվեից զատ կան նաև այլ իրավական ճանապարհներ, որոնցից մեկն էլ հարցը ԱԺ-ում քննարկելն ու լուծում տալն է:

«Իմ կողմից բոլոր գործողություններն արվել են». Բադասյանը` հնչող քննադատությունների մասին

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ հայտարարված արտակարգ դրության պատճառով:

Լրահոս
0