00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции "Инвестиции и торговля" (26 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ փորձագետների կարծիքները տարբեր են։ Ոմանք ուժային կառույցների գործողությունները իրավաչափ են համարում, ոմանք էլ նախազգուշացնում են հնարավոր բացասական հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հետ կապված քրեական գործերը Հայաստանում նոր ներքաղաքական դրամայի սկիզբ են դրել։ Ամեն ինչ տեղի է ունենում ժանրի կանոններով. գործարար-քաղաքական գործչին փաստացի մեղադրում են հարկերը չվճարելու, կեղծիքների սխեմաների համար, իսկ նա ի պատասխան «անեծքներ է շաղ տալիս» և խոսում է քաղաքական հաշվերահարդարի մասին։ Իսկ երկուշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը դատախազությունից միջնորդություն է ստացել՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու համար։ Դատախազության դիմումը կքննարկվի Ազգային Ժողովի հերթական նիստում` երեքշաբթի՝ հունիսի 16-ին։

ՀՀ քաղաքացիները՝ Ծառուկյանի դեմ քրեական գործերի և ոստիկանների գործողությունների մասին։  - Sputnik Արմենիա
«Հիմա դրա ժամանակը չէր»–ից մինչև «շատ լավ են արել». քաղաքացիները` Ծառուկյանի գործի մասին

Առերևույթ հանցագործության մանրամասնների մասին, որոնք շարադրված են ԱԱԾ-ի ընդարձակ տեքստերում, Ծառուկյանն ու նրա կողմնակիցները գերադասում են լռել։ Նրանց հիմնական թեզը հետևյալն է՝ գործը քաղաքականացված է, քանի որ ամեն ինչ սկսվել է կառավարության հրաժարականի մասին Ծառուկյանի պահանջից։ Իշխանությունն իր փաստարկներն է բերում. ԲՀԿ առաջնորդը իմացել է պատրաստվող քրեական գործի մասին և որոշել է նախահարձակ լինել՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

Քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանի կարծիքով՝ այս պատմությանը ցանկացած դեպքում քաղաքական երանգ պետք է տային։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը թվով երկրորդ ամենախոշոր խորհրդարանական խմբակցության ղեկավարի մասին է։ Նույն բանը տեղի ունեցավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, երբ 2018թ․-ին նրան զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և ձերբակալեցին։ Այն ժամանակ «Հանրապետական կուսակցության» առաջնորդները երկրի ղեկավարության մեղադրեցին քաղաքական բռնաճնշումների համար։

«Ծառուկյանն ԱԺ պատգամավոր է, և սկզբից էլ պարզ էր, որ գործը քաղաքական երանգ է ստանալու։ Բայց քաղաքական բաղկացուցիչն այդքանով սպառվում է։ Այնուհետև արդեն գործը պետք է դիտարկել իրավական համատեքստում։ Այս առումով, կարծում եմ, Ծառուկյանը պետք է անդրադառնա քրեական գործի մանրամասներին։ Մինչև հիմա նա խուսափել է խոսել այդ մասին, բայց վաղ թե ուշ ստիպված կլինի վերադառնալ իր հասցեին հնչող մեղադրանքներին»,-ասաց Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կարծում է, որ հրապարակային անձը, իսկ Ծառուկյանն, անխոս, հենց այդպիսին է, չի կարող անվերջ խուսափել իր հասցեին հնչող ծանր մեղադրանքներին պատասխանելուց, հենց թեկուզ հանրության վստահությունը պահպանելու համար։ Մեր զրուցակիցը համարում է, որ պնդումները, թե իբր գործը քաղաքական բնույթ է կրում, քանի որ` տեսեք-տեսեք, խուզարկության են եկել ԲՀԿ առաջնորդի քաղաքական հայտարարություններից հետո, քննադատության չեն դիմանում։

Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը

«Քրեական-դատավարական նորմերին փոքրիշատե ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ քրեական գործի հարուցումը երկարատև գործընթաց է, որը պահանջում է հանգամանքների, ապացույցների, փաստերի որոշակի հավաքագրում։ Քննիչները չէին կարող մի ժամում այդ ամենը հավաքել և պետք եղած պահին թևքից հաղթաթուղթ հանել»,-նշեց փորձագետը։

Խոսելով ԲՀԿ առաջնորդի քրեական հետապնդման սոցիալ-տնտեսական հետևանքների մասին, հաշվի առնելով, որ Ծառուկյանը երկրի խոշորագույն գործատուներից է` Հովսեփյանը ենթադրություն արեց, որ իրավական գործընթացներն ազդեցություն չեն ունենա նրա ձեռնարկությունների և օբյեկտների աշխատանքի վրա։ Իրականում իշխանության առջև շատ ավելի բարդ առաջադրանք է դրված, այն է՝ կարողանալ առավելագույնս մանրամասն հիմնավորել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը։

Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով «Իմ քայլը» որոշում է կայացրել. Մակունց

Փորձագետը կարծում է` քանի որ խոսքը խմբակցության ղեկավարի մասին է, ամբողջ գորընթացը միջազգային կառույցների սևեռուն ուշադրության ներքո է անցնելու։ Հենց այդ պատճառով երկրի ղեկավարությունն ու իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ գրագետ և անթերի անեն։ Ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին, նմանատիպ աղմկահարույց դեպքերը, օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի գործը, ցույց են տվել, որ նրանց ձերբակալումը փաստացի չի հանգեցնում նրանց պատկանող ընկերությունների փակմանը։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը հակված է տվյալ պատմության մեջ քաղաքական աստառ տեսնել։ Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր խոշոր գործարարները, այսպես թե այնպես, անցյալում մասնակից են եղել ինչ-ինչ ստվերային գործարքների։ Համակարգն ինքն էր դա թելադրում։ Բայց ինչո՞ւ մյուսների դեմ քրեական գործեր չեն հարուցվում, նրանց տներում խուզարկություններ չեն կատարվում և այլն՝ անհասկանալի է։

«Ընդ որում, չի կարելի մոռանալ, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանը աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ իբրև վարչապետի թեկնածու։ Այնուհետև նրա ղեկավարած ուժը Փաշինյանի երաշխավորությամբ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով դարձավ խորհրդարանում երկրորդ ամենախոշոր խմբակցությունը»,-ասաց նա մեզ հետ զրույցում։

Փորձագետը գտնում է, որ անցյալում Ծառուկյանը խաղում էր այդ պահին գոյություն ունեցող կանոններով։ Եվ պատճառների դեմ իրական պայքար ծավալելու փոխարեն իշխանություններն այսօր հետևանքների դեմ են պայքարում։ Անտինյանն ընդգծում է, որ մարդիկ իրավունք ունեն այսօր իշխանությանը հարցնելու՝ իսկ ինչո՞ւ ժամանակին նա Ծառուկյանի կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրեց։ Կամ ինչո՞ւ է փորձում ԲՀԿ առաջնորդին կապել նախորդ իշխանությունների հետ` հրաշալի իմանալով, որ Ծառուկյանը նրանց հետ լուրջ հակասություններ է ունեցել։

Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Անտինյանը ենթադրում է, որ իշխանությունների և Ծառուկյանի քաղաքական հակամարտության արդյունքներից օգտվելու են երրորդ ուժերը։ Երկրի իշխանության համար շատ ավելի ռացիոնալ կլիներ համավարակի հաղթահարման ու հանրային դժգոհությունը մեղմացնելու մասին մտածել, ոչ թե երեկվա դաշնակցին պատերազմ հայտարարել։ Իրավիճակի հետագա սրումը, Անտինյանի գնահատմամբ, հղի է երկրի և քաղաքացիների համար բացասական հետևանքներով։

Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 14-ին տեղեկատվություն տարածեց երեք քրեական գործերի մասին, որոնցում ներգրավված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը։ Դրանցից մեկում նշվում է, որ խաղային բիզնեսի ոլորտում գործող և Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկն ապօրինի գործունեության հետևանքով պետբյուջե մուտք չի արել ավելի քան 60 միլիոն դոլար։ Երկրորդ գործը կապված է 2017 թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու առերևույթ դեպքերին։ ԱԱԾ-ի տվյալներով՝ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է։ Եվս մեկ քրեական գործի համաձայն՝ Ծառուկյանի հետ կապված ընկերությունն ապօրինի կերպով հողատարածքներ է յուրացրել։ Պետությանը 342 միլիոն դրամի (մոտ 685 հազար դոլար) վնաս է հասցվել։

Լրահոս
0