Ահազանգ. Գյումրիում ռեանիմացիոն բաժանմունքի և տրիաժային ծառայության կարիք ունեն

© Photo : ԲԿ ՞Գյումրի՞Медицинский центр "Гюмри" (6 апреля 2020). Гюмри
Медицинский центр Гюмри (6 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Համավարակի օրեցօր ավելացող դեպքերին զուգահեռ, հատկապես մարզերում, ավելանում են մարզային բուժհաստատությունների խնդիրները: Տրիաժային ծառայության կարիքը Շիրակում հրատապ է:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը զբաղվում է Շիրակի մարզում այս պահին կորոնավիրուսային ախտանիշով պացինետների բուժմամբ: Հաստատությունում բուժում են ստանում միջին ծանրության պացիենտները, առավել ծանրերին տեղափոխում են մայրաքաղաք: Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան, սակայն ամեն օր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետների տեղափոխումը ժամանակ է պահանջում:

Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում

«Լարվածությունն ու մտահոգությունը, որ ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Խնդիրը նրանում է, որ չնայած Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի կորոնավիրուսով հիվանդների բուժման թույլտվություն, սակայն չունի վերակենդանացման ծառայություն իրականացնելու լիցենզիա, ինչը մարզպետը առաջնային է համարում:

«Այս տեմպերը մեզ մտահոգում են. երկարաժամկետ առումով այլ լուծումներ են պետք»,- նշեց նա:

Կարևորագույն խնդիրներից մեկն էլ Գյումրու ամենամեծ բժշկական կենտրոնին կից տրիաժային ծառայության ստեղծումն է: Անհետաձգելի բուժօգնություն ստացող տարբեր ախտորոշմամբ որոշ հիվանդների մոտ օրեր անց ի հայտ են գալիս կորնավիրուսի սիմպտոմներ, և պացիենտի հետ շփման հետևանքով բուժանձնակազմի շրջանում արդեն դրական 17 դեպք է արձանագրվել, մոտ 2 տասնյակ բժիշկ մեկուսացված է:

Խանութներում «անարխիա» է, կամ սոցիալական հեռավորություն «գյումրեցու ձևով»

Նշենք, որ հիվանդանոցում այս պահին կան ուղեկցող լուրջ խնդիներ, միևնույն ժամանակ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող, բայց չթեստավորված 13 հիվանդ: Նրանց համար առայժմ ժամանակավոր միջավայր է ստեղծված: Բուժհաստատությունը առաջարկություն է ներկայացրել մարզպետարանին, մարզպետն էլ ՀՀ ԱՆ՝ հիվանդանոցին կից մոդուլային տրիաժային ծառայություն կազմակերպելու, ինչպես նաև Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք բացելու վերաբերյալ. Շիրակում սպասում են առողջապահության նախարարության որոշմանը:

Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала